Ահա, թե ինչ խորամանկ քայլերի են դիմում գովազդի մասնագետները՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար
ЛАЙФ
Նրա համար, որ լավ պատկերվի նոր եփված ճաշատեսակից դուրս եկած գոլորշին, գովազդային գործակալները նկարահանում են ջեռոցում դրված թաց բամբակե գնդիկներ: Բամբակը մի քանի րոպե գոլորշի է պահում: Սովորաբար այն պահում են այն սննդի հետևում, որը հարկավոր է լուսանկարել:

Պաղպաղակի գովազդի համար հաճախ օգտագործում են կարտոֆիլի ներկված պյուրե, քանի որ այն չի հալչում:

Նրա համար, որ պատառաքաղը մնա այն տեղում, որտեղ հարկավոր է, լուսանկարիչները պլաստիլին են օգտագործում:

Գովազդների մեծ մասում կաթը սոսինձ է:

Իսկ մեղրի դերում հանդես է գալիս շարժիչի յուղը:

Նախքան նկարահանումները միջատներին մի քանի ժամով դնում են սառնարանում: Սառած վիճակում նրանք թմբիրի մեջ են ընկնում, և լուսանկարիչը կարողանում է մի քանի լուսանկարներ իրականացնել:

Թարմ կաթի արդյունք ստանալու համար կաթի մակերեսին օճառի փրփուր են ավելացնում:

Մի փոքր կոշիկ ներկելու մածուկ և միսը հոյակապ տեսք ունի:

Ինչպես նիհարել 15 րոպեում: Օգտագործեք ավտոզագար, հագուստի հարմար գույն ընտրեք, ուղղեք ուսերը, մի սեղմեք ձեռքերը մարմնին, ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, ձգեք փորը, փոքրացրեք լուսանկարի մասշտաբները և ժպտացեք:



