Խորհուրդներ հղի կանանց
ЛАЙФԿանայք կարծում են, որ հղիության ընթացքում պետք է կուշտ կերակրվել սպիտակուցային սննդով, օրինակ՝ մսով, հակառակ դեպքում կծնվի ոչ առողջ երեխա։ Հղի կնոջ կերակրացանկում բացի կաթից, կաթնաշոռից, ձվից, պանրից եւ այլ սպիտակուցներ պարունակող սննադատեսակներից, անհրաժեշտ է, որ ընդգրկվեն տարբեր տեսակի ապուրներ, բանջարեղեն, մրգեր եւ թարմ հյութեր։ Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին եւ ոչ թե քանակին։
Past.am-ն առաջարկում է շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն կարգավորել հղիության առողջ ընթացքը:
Հրաժարվե'ք ալկոհոլից և ծխախոտից: Անգամ պասիվ ծուխը (երբ ծխում են ձեր կողքին) վնասակար է պտղի համար:
Մի օգտագործեք հակաբեղմնավորիչներ, դրանք վնասակար են պտղի համար: Հիշեք, որ ցանկացած դեղամիջոց հակացուցված է հղիության շրջանում: Եթե դեղեր ընդունելն անհրաժեշտություն է, անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Քնել անհրաժեշտ է օրվա մեջ 8 ժամից ոչ պակաս: Քնեք բաց պատուհանով` հոգալով այն մասին, որ միջանցիկ քամու տակ չմնաք:
Մաքուր օդը ձեր ընկերը պետք է դառնա: Սովորե՛ք խուսափել գարնանային և աշնանային հիվանդություններից, խուսափե՛ք մարդաշատ վայրերից: Հաճախակի զբոսնեք այգիներում:
Հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելացնել սխտորն ու սոխը: Դրանք օգտակար են պտղի համար:
Եթե ձեր հարազատներից ինչ-որ մեկը հիվանդացել է, մի՛ խուսափեք փոքրիկ պաշտպանիչ դիմակ կրել: Սթրեսը բացարձակ պետք է չէ ձեզ:
Մի՛ վիճեք, հաճախ ժպտացեք, կարողացեք ուրախանալ ամեն նոր օրով, փոքրիկ ուրախություններ ստեղծեք ձեզ շրջապատողների համար:
Անի Գևորգյան