Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը Ժիրայր Սէֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



