Հայ երիտասարդ բռնցքամարտիկների համար անհաջող էր աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը
СПОРТՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչեվին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջեց Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկները վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



