Հրանուշ Հակոբյանը մոտ 100 հազար դոլարի չափով փոխառություններ ունի
ОБЩЕСТВОՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 74 հազար ԱՄՆ դոլար և 21 հազար եվրո փոխառություններ ունի:Նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս: Իսկ նրա պաշտոնը ստանձնելու օրվա՝ սեպտեմբերի 27–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 758 հազար դրամ:
Սփյուռքի նախարարի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ գոյացել են 7 միլիոն 341 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 917 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված վճարներից:
Հրանուշ Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն ութ տարի՝ 2008 թ.–ից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



