Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհին
ФОТОWnews.am-ը գրում է.
Մարգարիտա Ավագյանը Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհին է ճանաչվել։ Նոյեմբերի 20-ին Աստրախանում ընտրել են Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհուն։ Մրցույթին մասնակցել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից ութ հայուհի։ Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհու տիտղոսին արժանացել է Կիսլովոդկսում բնակվող 16-ամյա Մարգարիտա Ավագյանը, հայտնում է barev.today-ը։
Մրցույթն ավանդաբար անցկացվում է երեք փուլով. «այցեքարտ», դեֆիլե եւ ստեղծագործական համար, որում աղջիկները ցուցադրում են իրենց տաղանդը։ Արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսվում է մեկ անվանակարգ, որոնցից երկուսը լրացուցիչ՝ «Միսս հանդիսատեսի համակրանք» եւ «Միսս կոլեկտիվ»։
Ժյուրիի կազմում արվեստի եւ սպորտի բնագավառի հայ գործիչներ են, որոնց թվում՝ Միհրան Հարությունյանը, երգիչ Վիրաբ Վիրաբյանը, ոճաբան Եսայի Սիմիկյանը, լուսանկարիչ Գարիկ Գորգյանն ու այլոք։
Որպես մրցանակ հաղթողը ստացել է 2000 դոլար, ինչպես նաեւ մրցույթի հովանավորներից այլ նվերներ։