Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՀՆԱ համեստ աճ կարձանագրվի. Համաշխարհային բանկի զեկույց

ОБЩЕСТВО

Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրներում 2016թ. կարձանագրվի ՀՆԱ-ի համեստ աճ: Նավթի և այլ ապրանքների ցածր գները, ներդրումների ծավալների անկումը Եվրոպական Միությունում և ընթացիկ կառուցվածքային մարտահրավերները խոչընդոտում են տարածաշրջանի աճին և նպաստում ամբոխահաճության ու բևեռաացման մեծացմանը, արձանագրում է Համաշխարհային բանկի  վերջին զեկույցը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացչրին Համաշխարհային բանկից, Բուխարեստում (Ռումինիա) նոյեմբերի 22-ին հրապարակված զեկույցը մատնանշում է, որ տարածաշրջանում 2016թ. կլինի համեստ աճ՝ 1.6 տոկոսի չափով, ինչը մի փոքր ավել է 2015թ. 1.4 տոկոս աճից, սակայն անկումը թե՛ եկամուտների, և թե՛ սպառման մասով ամենայն հավանականությամբ կմեղմի աճի այս համեստ ցուցանիշը: Կանխատեսվում է, որ այս միտումը կպահպանվի նաև 2017 և 2018 թվականներին, երբ աճը կլինի համապատասխանաբար 1.5 և 1.8 տոկոս:

Ըստ կանխատեսման՝ աճը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կմնա դրական՝ 0.7 տոկոս ՀՆԱ աճ 2016թ., 2.3 տոկոս՝ 2017թ. և 2.6 տոկոս՝ 2018թ. Միևնույն ժամանակ Եվրոպական Միությունում կանխատեսվող աճը փոքր ինչ կնվազի, մինչդեռ Արևմտյան Բալկաններում 2016թ այն կաճի մինչև 2.7 տոկոս, 3.2 տոկոս աճ է կանխատեսվում  2017թ., իսկ 2018թ.՝  3.5 տոկոս:

«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն և փախստականների ճգնաժամը փորձություն են եվրոպական համագործակցության համար, մինչդեռ տարածաշրջանի արևելյան հատվածը դեռևս փորձում է հարմարվել նավթի ցածր գներին: Աճի նոր աղբյուրներ գտնելու հարցում ողջ տարածաշրջանի ձախողումը նպաստում է ամբոխահաճության ու բևեռացման, ինչպես նաև հաստատությունների նկատմամբ անվստահության աճին», - ասաց Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Հանս Թիմերը:

Զեկույցի շրջանակում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական դաշտի փոփոխվող համայնապատկերի հետ կապված մտահոգությունները, մասնավորապես` զբաղվածության երաշխիքների բացակայությունը տարածաշրջանի երկրներում մեծացնում են քաղաքական բևեռացումը: Ժամանակավոր ու ոչ լրիվ դրույքով աշխատատեղերի կտրուկ ավելացումը և թվային տեխնոլոգիաներով պայմանավորված մասնագիտական հմտությունների նկատմամբ պահանջարկի փոփոխությունը մարդկանց շրջանում մտահոգություններ են ծնում,  և հեռու վանում նրանց աջակցությունն հանդեպ կենտրոնամետ քաղաք ական տիրույթի:

Զեկույցը նշում է, որ քաղաքականության մակարդակով պատշաճ արձագանքի բացակայության պայմաններում ընթացիկ կառուցվածքային մարտահրավերները խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանի տնտեսությունների համար՝ վտանգելով աճի և աղքատության կրճատման հեռահար նպատակները: Այս մարտահրավերները հաղթահարելու համար կառավարություններն ու հասարակությունները պետք է նոր տնտեսական դարաշրջանին հարիր հեռանկարների հետամուտ լինեն՝ ժամանակ չվատնելով շտկումների վրա, որոնք նախկինում, երբ հանգամանքները բոլորովին այլ էին, արդարացնում էին իրենց:

«Համեստ աճը, որ մենք տեսնում ենք, ճիշտ ուղղությամբ  քայլ է, սակայն ոչ բավարար` փարատելու մարդկանց մտահոգությունները տարածաշրջանում  իրենց տնտեսական հեռանկարների մասով: Կառավարություններն այժմ կարող են քայլեր ձեռնարկել և օգնել, օրինակ՝ անել ավելին խթանելու ողջ կյանքի ընթացքում սովորելու գործընթացը, որպեսզի օգնեն մարդկանց գտնել աշխատանք կամ պահպանել այն, կամ ապահովել երեխաների ու տարեցների խնամքը՝ դրանով իսկ զբաղվածության հարցում ընձեռելով ավելի մեծ ճկունության հնարավորություն: Այս քայլերը կարող են նպաստել հավասար հնարավո րությունների ձևավորմանը և ընդհանուր առմամբ զարկ տալ աճին»,- ասաց Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի  փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:

Քաղաքականության մակարդակի այլ մոտեցումներից են աջակցությունը արտահանման նոր հնարավորություններ իրացնող ընկերություններին, ինչը հնարավոր է արտադրողների համար առավել մրցունակ միջավայրի ձևավորման, նոր բիզնես հիմնելու կամ նոր շուկա մուտք գործելու ծախսերն ու ժամանակը կրճատելու և դեպի գործունեության նոր ոլորտներ աշխատուժի տեղաշարժի մասով առկա սահմանափակումները նվազեցնելու միջոցով: Այս քայլերով պետք է նաև ապահովվեն ու պահպանվեն աշխատանքային և սոցիալական բուն պաշտպվածութնությունները՝ թույլ չտալու սոցիալական համախմբվածության խաթարում կամ քայքայում հատկապես խոցելի խմբերի համար, նշված է զեկույցում:

Զեկույցը նաև կոչ է անում բարելավել անհավասարության, այդ թվում հասարակական ընկալումներում անհավասարության մասով տեղի ունեցող փոփոխությունների  հետ կապված  ուսումնասիրություններն ու տվյալները: Հմտությունների մասով պահանջարկի և կյանքից բավարարվածության փոփոխությունների միջև կապը հիմնավորող հետագա ապացույցները կարող են ուղեցույց հանդիսանալ քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու հարցում, որոնք անհրաժեշտ են կարևոր տնտեսական փոփոխություններին հարմարվելու և սոցիալական ու քաղաքական լարվածությունը թուլացնելու համար:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами