Թոքաբորբի նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել
ФОТОՀազը, մրսածությունը, կոկորդի ցավը, քթից արտադրությունը հաճախ անցնում են առանց դեղամիջոցների, բայց երբեմն այս հիվանդությունները թոքաբորբի նշաններ են, որի դեպքում սովորաբար անհրաժեշտ է ընդունել դեղամիջոցներ` ըստ բուժաշխատողի նշանակման:

Երեխան անմիջապես պետք է տեղափոխվի բուժհիմնարկ, եթե կա հետևյալ նշաններից որևէ մեկը.

- Երեխան շնչում է սովորականից շատ ավելի արագ. 2-12 ամսական երեխայի համար` 50 կամ ավելի անգամ մեկ րոպեում, 1-5 տարեկան երեխայի համար` 40 կամ ավելի անգամ մեկ րոպեում
- Երեխան շնչում է դժվարությամբ կամ շունչը պահելով
- Կրծքավանդակի ստորին մասը ներս է քաշվում, երբ երեխան ներշնչում է, կամ թվում է, թե ստամոքսը վերուվար է անում
- Դիմել բուժհիմնարկ, եթե երեխան հազում է մեկ շաբաթից ավելի
- Երեխան ի վիճակի չէ կրծքով սնվելու կամ հեղուկ ընդունելու
- Երեխան հաճախակի փսխում է:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



