Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ես ոչնչից չեմ փախչել, ծնողներիս շնորհիվ արժանավայել կյանք եմ ունեցել հայրենիքում. Մեգգի Գրիգորյան

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է ամերիկաբնակ հաղորդավարուհի եւ դերասանուհի Մեգգի Գրիգորյանը:

Մեգգի, մեր զրույցն ուզում եմ սկսել Ձեր զբաղվածությունից. բավականին աշխատասերեք ու կարծես թե անընդհատ ակտիվորեն աշխատում եք:

- Նախ շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Իմ անվան կողքին, չգիտեմ ինչու, շատ է հնչում «աշխատասեր» բնորոշումը: Անկեղծ ասած` դա ինձ միայն հաճույք է պատճառում եւ ավելի մեծ պատասխանատվության առաջ կանգնեցնում: Աշխատանքն իմ կյանքի ամենակարեւոր գործընթացն է: Օրս չեմ պատկերացնում առանց աշխատանքի, նույնիսկ հանգստյան օրերին ինձ զբաղմունք եմ գտնում կրկին աշխատանքային ոլորտում: Ու սա ոչ թե այն պատճառով, որ գումարի կարիք ունեմ, այլ պարզապես ուզում եմ աշխատել: Զբաղվածությանս աստիճանն այնքան է, որ երբեմն չեմ հասցնում նկատել օրվա սկիզբն ու ավարտը:

Այժմ առավոտյան ծրագիր եք վարում և  մարդկանց  առավոտները բարձր տրանադրություն հաղորդելու որոշակի «պարտավորություն» ունեք. դժվա՞ր չէ արդյոք:

- Անչափ ուրախ եմ, որ համարվում եմ Միացյալ Նահանգների գործող ամենավարկանիշային եւ պահանջված PanArmenian հեռուստաընկերության ընտանիքի անդամներից մեկը, եւ իմ ուսերին կրում եմ ամեն աշխատանքային շաբաթ մեր ամերիկաբնակ հայրենակիցներին բարի լույս մաղթելու պարտականությունը: Իմ գործընկերների հետ միասին ուղիղ եթերում վարում եմ «Բարի լույս հայեր» հաղորդումը, որը եթերում է երկուշաբթիից ուրբաթ` 09:30-11:10-ին: Էությամբ ես գիշերային մարդ եմ, «կյանքս կտամ» առավոտյան քնելու համար: Երբ ստացա «Բարի լույս հայեր»-ը վարելու առաջարկը, առաջին դժգոհությունը, որ առաջացավ մտքումս, հենց շուտ արթնանալու հետ էր կապված, սակայն հավաքելով ուժերս եւ առաջ բերելով հաղորդավարուհու դերում հեռուստատեսություն վերադառնալու ցանկությունս, հեշտությամբ կարողացա հաղթահարել քնիս հետ կապված խնդիրները: Այժմ ամեն աշխատանքային առավոտ արթնանալով 06:00-ին` մեծագույն հաճույքով եւ եռանդով պատրաստվում եմ իմ եթերներին եւ փորձում եմ իմ դրական լիցքերն ու երանգները փոխանցել հեռուստադիտողին` նրանց օրն առավել գունեղ դարձնելու նպատակով: Հուսամ` դա ստացվում է ինձ մոտ: Հեռուստատեսությունում ամենաշատը կարեւորում եմ անկեղծությունն ու պարզությունը: Հատկապես ամերիկաբնակ հայրենակիցներին շատ դժվար է ստել. նրանք զգայուն են եւ բծախնդիր, իսկ երբ անկեղծ ես եթերից, ուրեմն նրանց սիրելին ես:

Մեգգի, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց «Կտակով թագուհին» հեռուստասերիալով: Հետաքրքիր է` կրկին նկարահանվելու ծրագրեր չկա՞ն:

- «Կտակով թագուհին» բազմասերիանոց հեռուստաֆիլմը մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Այն հնարավորություն տվեց թե ինձ, թե հեռուստադիտողին ավելի լավ ճանաչել եւ առավել բացահայտումներ կատարել իմ անձի եւ հնարավորությունների մասին: Չեմ ուզում ասել իմ տաղանդի, քանզի այդ բառին հարկավոր է շատ զգուշորեն մոտենալ: Նկարահանվելու առաջարկներ շատ եմ ունեցել վերջին շրջանում, սակայն դեռեւս ինձ հոգեհարազատ դեր չգտնելու պատճառով մերժել եմ: Հուսամ, որ ապագայում կգտնեմ իմ հերոսուհուն եւ մեծ հաճույքով կմարմնավորեմ նրան: Կարծում եմ` «Կտակով թագուհուց» հետո փոքր-ինչ դադարը պարտադիր էր` հեռուստադիտողին անդադար ներկյաությամբս չձանձրացնելու համար:

Մեգգի, նաեւ ներկայացումո՞վ եք այս շրջանում զբաղված:

- ԱՄՆ-ում երկար տարիներ գործում է հումորային «Դեմք շոու»-ն, որի մասնակիցներն իմ վաղեմի ընկերներն են: Գործի բերումով շատ ենք հանդիպել, սակայն երբեւէ չենք մտածել միասին աշխատելու մասին: Բայց ամիսներ առաջ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանից առաջարկ ստացա իրենց հետ խաղալ մի մյուզիքլում, որտեղ միակ աղջիկ մասնակիցն եմ ութ երիտասարդների շրջապատում: Չնայած առաջին անգամն էի նման հումորային նախագծում, բայց ամեն դեպքում որոշեցի ռիսկել եւ ուժերս փորձել նաեւ այս ժանրում: Հիմա պատրաստվում ենք նոր ներկայացման, սակայն դրանից զատ գրեթե ամեն շաբաթ ստեղծում ենք հումորային սկեչներ` սոցիալական ցանցերում մեր հետեւորդների համար:

Գիտեմ, որ Ձեր բիզնեսն ունեիք, հիմա գործու՞մ է սրահն ու ինչպե՞ս եք հեռվից հեռուգլուխ բերում բիզնեսի գործերը:

- Մեկ տարի ապրելով ծնողներիս մոտ` Կալինինգրադում, հայրիկիցս անչափ շռայլ նվեր ստացա` Make-up studio, որտեղ էլ ի ցույց դրեցի իմ դիմահարադարական ունակությունները: Իսկ հետո այստեղ ունենալով աշխատանքներ` սրահը հանձնեցի նրանց ու վերադարձա ԱՄՆ: Ծնողներիս օգնությամբ` հեշտությամբ կարողանում եմ գլուխ բերել բիզնեսի հետ կապված հարցերը:

Մեգգի, ինչ խոսք, դուք գեղեցկուհի եք, ու վստահաբար երկրպագուները շատ-շատկլինեն: Նրանցից շատերին կհետաքրքիր` Մեգգիի սիրտ տանող ճանապարհը բա՞ց է, թեշարունակեն պայքարել:

- Շնորհակալ եմ անչափ: Գիտեք անձնականին վերաբերող բոլորը հարցերը միշտ թողնում եմ անպատասխան: Դա իմ գաղտնի անկյունն է, որն անձեռնմխելի է եւ մուտքը խստիվ արգելվում է:

Երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եք: Ինտեգրման հարցի շուրջ խոսելը կարծես թեանիմաստ է, իսկ կարոտի մասին միշտ կարելի է խոսել: Ու՞մ եւ ի՞նչն եք ամենաշատըկարոտել:

- Արդեն 9 տարի է, ինչ այստեղ եմ ապրում: Ես ոչնչից չեմ փախչել, ծնողներիս շնորհիվ արժանավայել կյանք եմ ունեցել հայրենիքում, սակայն եկավ մի տարիք, երբ սիրտս մի նոր բան ուզեց: Եվ ես իմ ցանկությամբ լքեցի հայրենիքս` նոր արկածներ փնտրելու ակնկալիքով: Ինչ խոսք, կարոտում եմ Երեւանս, այնտեղ ապրող իմ հարազատներին եւ ընկերներին, սակայն բախտի բերմամբ վերջին շրջանում հաճախ եմ լինում Երեւանում եւ հնարավորություն ունենում կարոտս առնել:

 Մեգգի, Ձեր ծրագրերում Հայաստան վերադառնալու մտքեր կա՞ն, ի դեպ` ոչ թե հյուրի,այլ մշտական բնակչի տեսքով:

- Անկեղծ կլինեմ, ինչպես միշտ` չկան նման մտքեր: Ես ինձ այստեղ լավ եմ զգում, ես իմ ափսեի մեջ եմ եւ հեռվից եմ սիրում ու կարոտում հայրենիքս: Կյանքի որակն այստեղ ուրիշ է եւ անընդհատ առաջ գնալու ցանկությունն է պարուրում: Ուր էլ որ լինեմ, անդավաճան կմնամ իմ արմատներին եւ մշակույթին, սակայն առաջիկայում դեռեւս մշտապես հայրենիք վերադառնալու միտք չունեմ: Ես դեռ այստեղ շատ անավարտ գործեր ունեմ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%