Սիրիական բանակը մտել է Հալեպի արեւելյան շրջաններ
ОБЩЕСТВОՍիրիայի կառավարական զորքերի մարտիկներն արագացնում են Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» թերթը:
Զորքերը Ջանդուլի շրջանաձեւ ուղեբաժանքից շարժվում են Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ճակատի այս հատվածում նրանց օգնություն Է ցույց տալիս «Լիվա ալ Քուդս» պաղեստինյան բրիգադը, որը հանդես Է գալիս փախստականների Ինզարաթ ճամբարի կողմից:
Միաժամանակ հրետանին զինյալների դիրքերի ուղղությամբ կրակ Է բացել Մասաքին Հանանո թաղամասում: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք ավելի վաղ իրենց հորջորջում Էին «Ջեբհաթ ան Նուսրա», փորձում են այն վերահսկողության տակ պահել եւ այնտեղ են նետում օգնական ուժեր:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



