Կառավարությունը «գազ է տալիս» գազալցակայաններին
ЭКОНОМИКАՀայաստանյան գազի լիցքավորման կայանների բավականաչափ կայացած շուկային լուրջ վտանգ է սպառնում: Պարզվում է, որ մեր «գազային» կառավարության առաջնահերթություններից մեկը այդ շուկայում տոտալ վերահսկողություն սահմանելն է, և արդեն սկսվել են ստուգումները և շրջայցերը ԱԳԼՃԿ–ներ:
Past.am-ի տեղեկություններով` ստուգողները ցուցումներ են ստացել ամենամանրակրկիտ ձևով ստուգումներ անցկացնել և անհապաղ տուգանել այն սեփականատերերին, ովքեր «չուժոյ» են: Հրահանգվել է տուգանել ընդհուպ մինչև 100 մլն դրամ, ինչը նշանակում է, որ այդ տուգանվող լցակայանները պարզապես կփակվեն:
Իհարկե, գազի լիցքավորման կայանները հիմնականում պատկանում են իշխանությունների հետ սերտորեն առնչված մարդկանց, և դժվար չէ գուշակել, որ նոր, ներկլանային պատերազմի առիթ են դառնալու վերահաս ստուգումները:
Ահա այսպես, «գազային» կառավարությունը սկսել է «գազ տալ»...
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



