«Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում գործում են համակարգչային սենյակներ
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում արդեն գործում են համակարգչային սենյակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնած միջոցառումների արդյունքում համակարգչային դասընթացներ են անցել 35 դատապարտյալներ»,- նշեց Քրմոյանը:
Արդարադատության նախարարության առաջին տեղակալը նաև հավելեց, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպվել թիվ 2 ուսումնարանում, որին մասնակցել են 9 դատապարտյալներ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



