Լևոն Բաբուջյանը մասնակցում է «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարին
СПОРТՂազախստանում մեկնարկել է «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը: «Պավլոդար Օփեն»-ում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները, որոնց արդյունքում վեց շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Լևոն Բաբուջյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Վլադիմիր Իվկոյի նկատմամբ, երկրորդում ոչ-ոքի խաղացել Այրաթ Սադուբաևի հետ, իսկ երրորդում հաղթել Բաուրժան Օշաբաևին, այսպիսով Բաբուջյանը իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում մրցաշարի վեց առաջատարներից: Արթուր Գաբրիելյանը վաստակել է 2 միավոր և կիսում է 13-41-րդ հորիզոնականները:
Այս տարի մրցաշարին մասնակցում են 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: