Նոր ուժգին երկրաշարժ Է ցնցել Ճապոնիան
ОБЩЕСТВО6,1 մագնիտուդով երկրաշարժ Է նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: Իր հերթին «Կիոդո» գործակալությունը հայտնել Է, որ ցունամիի սպառնալիք չկա:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն այն վայրում, որտեղ երկու օր առաջ ավելի հզոր երկրաշարժ Էր գրանցվել 7,3 մագնիտուդով:
Այսօրվա երկրաշարժը զգացվել Է Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տոկիոյի Էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



