Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

8 զարմանալի փաստ Ալեքսանդր Մակեդոնացու մասին

ЛАЙФ

Հավանաբար կարող ենք ասել, որ հնագույն աշխարհում ամենամեծ ռազմական հանճարը  Ալեքսանդր III Մակեդոնացի թագավորն է (356-323 մ.թ.ա.), ով նվաճել է  Հունաստանից Եգիպտոս և  այսօրվա Թուրքիայով,Իրանով և Պակիստանով ձգվող տարածքները: Համեմատելով մարտադաշտի հաջողությունները թագավորության կառուցման ռազմավարության հետ, կարող ենք ասել, որ Ալեքսանդրն իր 13-ամյա իշխանությունն անցկացրել է՝ աշխատելով  միավորել Արևելքի եւ Արևմուտքի ռազմական ուժերը և իրականացնել մշակութային փոխանակում: Ալեքսանդրի հեղինակությունն այնքան արագ աճեց, որ նախքան 32 տարեկան հասակում մահանալը, նրան էին վերագրում աստվածային շատ հատկություններ: Դարերի ընթացքում հնարավոր չի եղել տարբերել Ալեքսանդրի մասին պատմածների առասպելականն ու իրականը, և ահա ձեզ ենք ուզում ներկայացնել  ութ փաստեր Ալեքսանդր մեծի կյանքից.

1. Նրան ուսուցանել է Արիստոտելը, բայց այլ փիլիսոփաներ ևս ազդել են նրա մտածելակերպի ու գիտակցության վրա:

Ալեքսանդրի հայրը՝ Ֆիլիպ II Մակեդոնացին, վարձում է Արիստոտելին՝ պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին, որ վերջինս դաստիարակի 13-ամյա արքայազնին: Քիչ բան է հայտնի Ալեքսանդրի եռամյա դաստիարակությունից, բայց ամենայն հավանականությամբ, մինչև դրա ավարտը Արիստոտելի իմաստունությունը Ալեքսանդրը սպունգի պես ընկալել էր: Ըստ լեգենդի, երբ դեռ նա Հունաստանում արքայազն էր, այցելում էր հայտնի ճգնավոր Դիոգենեսին, ով հրաժարվել էր սոցիալական նրբակեցությունից ու քնում է մի մեծ կավե տակառում: Ալեքսանդր մոտենում է հանրային հրապարակում գտնվող այդ իմաստունին և հարցնում է, թե կա՞ մի բան, որ կարող են անել մեծահարուստներն իր համար:

«Այո»,- պատասխանում է իմաստունը,_ «մի կողմ քաշվիր. փակում ես արևս»:

Ալեքսանդրը հիացած էր և Դիոգենեսի մերժումից տպավորված ասում է «Եթե ես չլինեի Ալեքսանդրը, կլինեի Դիոգենես»:

2. 15 տարվա պայքարում Ալեքսանդրը ոչ մի անգամ չպարտվեց:

Ալեքսանդր Մակեդոնացու ռազմավարությունը մինչ այսօր ուսումնասիրվում է բազմաթիվ ռազմական ակադեմիաներում: Իր առաջին հաղթանակից սկսած  (18 տարեկան հասակում)  Ալեքսանդրը ձեռք է բերել առաջնորդի համբավ՝   տպավորիչ արագությամբ փոքրաթիվ ուժերով հասնելով ու ջախջախելով թշնամու բանակը նախքան նրանց պատրաստ լինելը:  Իր թագավորությունը 334 մ.թ.ա.  Հունաստանում հաստատելուց հետո, Ալեքսանդրն անցավ Ասիա (այսօրվա Թուրքիա), որտեղ նա մի շարք մարտերում հաղթեց Դարեհ III-ին պարսիկների հետ մարտում: Ալեքսանդրի պայքարի հիմնական ուժն էր կազմում 15.000 մակեդոնացիներից կազմված ֆալանգը, որի բաժիններում կռվող զինվորները 20 ոտնաչափ երկարությամբ  նիզակներ էին կրում, որոնք կոչվում էին սարիսա:

3. Ավելի քան 70 քաղաք Ալեքսանդրը կոչել է իր անունով և մեկն էլ իր ձիու անունով:

Ալեքսանդրի տասնյակ քաղաքներ է նվաճել , որոնք անվանել է Ալեքսանդրիա: Դրանցից ամենահայտնիներից մեկը այժմ Եգիպտոսի երկրորդ հզոր քաղաքն է: Հնդկական քարոզարշավի ընթացում տարած իր համար ամենաթանկ հաղթանակի վայրում՝ Հիդասպես գետի մոտ, Ալեքսանդրը հիմնադրել է քաղաք Բուցեֆալա  անունով ՝ նվիրված իր սիրած ձիուն, որը մահացու վիրավորվել էր պայքարում:

4. Ալեքսանդրը, իր ապագա կնոջը՝ Ռոքսանային տեսնելով, սիրահարվում է առաջին հայացքից:

Մ.թ.ա. 327-ին Սոգդիան ժայռերի իր տպավորիչ գրավումից հետո, որն անառիկ լեռնային ամրոց էր,  28-ամյա Ալեքսանդրը հաշվագրում էր իր գերիներին, երբ տեսավ Բակտրիական ազնվականի դստերը՝ դեռահաս Ռոքսանային: Ավանդական հարսանեկան արարողություն ժամանակ թագավորը իր թրով կիսեց հացը երկու մասի և հյուրասիրեց իր ապագա կնոջը: Ալեքսանդի մահից մի քանի ամիս անց Ռոքսանան ծնեց զույգի միակ որդուն՝ Ալեքսանդր 4-րդին:

5. Ալեքսանդրի վրայից միշտ բուրավետ հոտեր էին գալիս

Պլուտարքոսի ստեղծագործության մեջ («Նշանավոր հույների և հռոմեացիների կյանքը»՝ գրված Ալեքսանդրի մահից 400 տարի հետո) ասվում է, որ «շատ հաճելի բույր» էր գալիս Ալեքսանդրի մաշկից, և  որ «նրա շունչն ու մարմինը նույնքան անուշահոտ էին, ինչպես իր հագած հագուստի օծանելիքը»: Անուշ բուրելը այդ ժամանակ բնորոշ էր աստվածներին և դա ավանդույթի մի մասն էր կազմում: Ալեքսանդրն իրեն բացեիբաց հայտարարել էր Զևսի որդի 331 մ.թ.ա Սիվահ կատարած այցելության ժամանակ:

6.Պարսիկներին պարտության մատնելուց հետո Ալեքսանդրը հագնվում էր նրանց նման:

Վեց տարի  Պարսից կայսրության տարածքում կատարած ներխուժումներից հետո 330 թ-ին Ալեքսանդրը նվաճեց Պերսեպոլիսը, որը երկար ժամանակ պարսկական մշակույթի կենտրոնն էր եղել: Գիտակցելով, որ պարսիկների վրա հսկողությունը պահպանելու լավագույն միջոցը իրենց նման հանդես գալն է՝ Ալեքսանդրը սկսեց հագնել գծավոր տունիկա, կրել գոտի և պարսկական արքայական հագուստի թագ:   324թ-ին նա զանգվածային հարսանիք է անցկացրել Պարսից Շոշ քաղաքում, որի ընթացում նա ստիպեց 92 առաջատար մակեդոնացիներին կնության վերցնել պարսիկ կանանց (Ալեքսանդրն ինքն էլ ամուսնացավ երկուսի հետ՝ Ստատերիայի և Պարիսատիսի ):

7.Ալեքսանդրի մահվան պատճառը մնում է հին աշխարհի չբացահայտված գաղտնիքներից մեկը:

Մեր թվարկությունից առաջ 323 թ-ին երեկույթի ժամանակ  Ալեքսանդր Մակեդոնացին ընկավ գետնին մի գավաթ գինի խմելուց հետո:  Երկու շաբաթ անց 32-ամյա ղեկավարը մահացավ: Հաշվի առնելով, որ Ալեքսանդրի հորը սպանել էր իր թիկնապահը, կասկածն ընկավ Ալեքսանդրին շրջապատողների վրա հատկապես  գեներալ Անթիպատերի և Անթիպատերի որդու՝ Կասանդրոսի վրա (որոնք, ըստ երևույթին, պատվիրել էին նաև Ալեքսանդրի այրու և որդու սպանությունները ): Որոշ հին կենսագիրներ, նույնիսկ ենթադրում են, որ Արիստոտելը, ով կապ ուներ Անթիպատերի ընտանիքի հետ, կարող էր նույնպես կապ ունենալ այդ ամենի հետ: Ժամանակակից բժշկական փորձագետները ենթադրում են, որ մալարիան, թոքերի վարակը, լյարդային անբավարարությունը կամ որովայնային տիֆը կարող են Ալեքսանդրի մահվան պատճառ լինել:

8.Ալեքսանդրի մարմինը պահպանվել է մեղրի մեծ տաշտի մեջ:

Պլուտարքոսը գրում է, որ Ալեքսանդրի մարմինը սկզբում մշակել ու բալզամապատել են Բաբելոնում եգիպտացի մասնագետները, բայց առաջատար վիկտորիանական եգիպտագետներից մեկը ՝ Ա Վոլիսը ենթադրում էր, որ Ալեքսանդրի աճյունը թաղել են մեղրի տաշտի մեջ քայքայումը կանխելու համար: Ալեքսանդրի մահից մեկ-երկու տարի հետո  նրա մարմինը ետ է ուղարկվել Մակեդոնիա հետո Եգիպտոս Պտղոմեոս առաջինի կողմից, ով իր նախկին գեներալներից էր: Պտղոմեոսը համարվում է Ալեքսանդրի իրավահաջորդը կայսրությունում:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха