Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ազդակ»-ում առաջին խմբագրի անունով խմբագրասենյակ է բացվել

ОБЩЕСТВО

 Լիբանանի «Ազդակ» պարբերականում բացվել է խմբագրասենյակ առաջին խմբագիր Լևոն Գարմենի անունով: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Ներկայութեամբ ազգային եւ կուսակցական ներկայացուցիչներու սեղմ շրջանակի երկուշաբթի, 21 նոյեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին «Ազդակ»-ի յարկին տակ տեղի ունեցաւ իւրայատուկ իրադարձութիւն մը, երբ բացումը կատարուեցաւ 50 տարի առաջ «Ազդակ»-ի խմբագիրի պաշտօնի ստանձնման համար յատուկ Իրաքէն Լիբանան գործուղուած եւ կարճ ժամանակ ետք մահացած դաշնակցական գործիչ, մտաւորական, բանաստեղծ, հրապարակագիր Լեւոն Գարմէնի (Ստեփանեան) անունը կրող խմբագրասենեակին:

Այս առիթով «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան ողջունեց ներկաները եւ բարձր գնահատեց նման նախաձեռնութիւն մը իրականութիւն դարձնելու մէջ Իրաքի հայոց թեմին ներդրումը: Ան հաստատեց, որ նման գաղափար մը կը միտէր նախ Լեւոն Գարմէնը ծանօթացնել ընթերցողներուն, ապա նաեւ` անոր մնայուն տեղ տալ այն խմբագրատան մէջ, որուն առաջին դաշնակցական խմբագիրը եղած էր ան: Շահան Գանտահարեան նաեւ յիշեց, որ «Ազդակ»-ի «Ժ. Պուտագեան» կեդրոնին մէջ արդէն ամբողջացած է թուայնացումը իրաքահայ «Գոյամարտ» շաբաթաթերթին, որ արդէն իսկ դուրամատչելի դարձած է ուսումնասիրողներուն: Ան հաստատեց, որ իրաքահայութեան հետ համագործակցութիւնը պիտի ըլլայ շարունակական եւ հետեւողական: Ապա խօսք առաւ Իրաքի հայոց թեմի Ազգային վարչութեան ատենադպիր Սարգիս Գոթունեան, որ նախ անդրադարձաւ երախտապարտ ըլլալու անհրաժեշտութեան, որպէսզի կարելի ըլլայ մեծարել ու արժեւորել արժանաւորները, դիտել տալով, որ հայ ժողովուրդը օժտուած է այդ նկարագրային գիծով: Ասկէ մեկնած` ան խօսեցաւ 50 տարի առաջ իրաքահայութեան համար մեծ կորուստ հանդիսացած Լեւոն Գարմէնի մասին, որ եղած է գաղութի արժանաւոր ու բացառիկ զաւակերէն, որուն ներկայութիւնը թէեւ եղած է կարճատեւ, բայց` լուսառատ, եւ որ իր ետին թողած է քաղցր յիշատակը հանրային շատ երախտիք ունեցող գործիչի եւ զգայուն բանաստեղծի:

Ապա Ս. Գոթունեան ներկայացուց Լեւոն Գարմէնի կենսագրականը, անոր գործունէութեան դաշտերը, նկարագրային իւրայատկութիւնները` լուսարձակի տակ առնելով նաեւ «Գոյամարտ»-ի պատմականը եւ անոր մէջ Լեւոն Գարմէնի ներդրումը: Իր խօսքը եզրափակելով` ան շեշտեց, որ «Ազդակ»-ի մէջ Լեւոն Գարմէնի անունով խմբագրասենեակի մը բացումը ապացոյց է, որ անոր անունը առյաւէտ պիտի յիշուի:

Լիբանանի հայոց թեմին անունով խօսք առաւ Ազգային վարչութեան ատենապետ Յակոբ Հաւաթեան, որ ներկաներուն փոխանցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի ողջոյնները` նշելով, թէ ան կամքէ անկախ պատճառներով չէ կրցած ներկայ գտնուիլ այս իւրայատուկ ձեռնարկին: Ապա ան շեշտեց, որ կան պահեր, որոնք յատկանշական են ու խորհրդաւոր, մանաւանդ երբ արժէքներու վրայ լուսարձակ կը սփռուի, անոնց նկատմամբ յարգանք եւ ակնածանք կը դրսեւորուի բանիւ եւ գործով, դիտել տալով, որ անոնք նաեւ պատգամ փոխանցող են: Հաւաթեան նման առիթ նկատեց «Լեւոն Գարմէն» խմբագրաս ենեակի բացումը, որ ո՛չ միայն հայութեան տարբեր հատուածներու միջեւ սերտ համագործակցութեան լաւագոյն դրսեւորումներէն է, այլ նաեւ ապացոյց է, որ հայութիւնը տէր է իր արժէքներուն եւ գիտէ յարգել զանոնք:

Յակոբ Հաւաթեան այս առիթով նաեւ դրուատեց դժուար պայմաններու մէջ ապրող, սակայն ամէն տեսակ մարտահրաւէր շրջանցելով գոյատեւող իրաքահայ գաղութը, որ կը շարունակէ ազգային դաստիարակութիւն ջամբել եւ սերունդներ կերտել:

Այս առիթով իր սրտի խօսքը արտասանեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Աւագ արք. Ասատուրեան, որ առիթը նուիրական նկատեց, որովհետեւ անիկա «հանդիպում» է վաղամեռիկ խմբագիր Լեւոն Գարմէնի հետ, զոր մեծարելու եւ անոր նկատմամբ երախտագիտութիւն յայտնելու լաւ դրսեւորում է անիկա:

Ծանրանալով Լեւոն Գարմէնի «Ազդակ»-ի վերջին խմբագրականին վրայ` «Պատը» խորագիրը կրող, առաջնորդ սրբազանը դիտել տուաւ, որ անիկա գրուած է մարգարէի մը ոճով եւ արտաքին ազդակներուն արձագանգելու ունակութեամբ, շեշտելով, որ անոր մէջ արտայայտուած մտածումները տակաւին կը պահեն իրենց այժմէականութիւնը` իբրեւ բաժանարար: Ասկէ մեկնելով` հաստատեց, որ Լեւոն Գարմէնի խմբագրականին միտք բանին պէտք է նկատել խոչընդոտներու խորտակումն ու վերացումը մեր անհատական, ընկերային, ընտանեկան, հասարակական եւ ազգային կեանքէն: Սրբազան հայրը բարձր գնահատեց «Ազդակ»-ի «Ժ. Պուտագեան» կեդրոնի կողմէ «Գոյամարտ»-ի թուայնացման աշխատանքը` զայն նկատելով իրաքահայ մամուլի փրկութեան շատ կարեւոր քայլ: (Խօսքին ամբողջութիւնը ):

Աւարտին Շահան Գանտահարեան Իրաքի հայոց թեմի պատուիրակութեան անդամներուն յանձնեց «Գոյամարտ»-ի թուայնացուած «տի. վի. տի.»-ներու անդրանիկ օրինակները, իսկ թեմի անունով «Ազդակ»-ի տնօրէնին յանձնուեցաւ յատկանշական յուշանուէր մը` Լեւոն Գարմէնի պատկերով:

Նշենք, որ բացումէն անմիջապէս առաջ իրաքահայ հիւրերը շրջագայեցան «Ազդակ»-ի մէջ եւ այցելեցին «Ժ. Պուտագեան» կեդրոն` մօտէն ծանօթանալով թուայնացման աշխատանքներուն»:

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan