Հայաստանը 50 մլն դոլարի բյուջետային վարկ է ներգրավում ՎԶԵԲ-ից
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն դոլարի բյուջետային վարկ:
«Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6-ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



