Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ
ОБЩЕСТВОՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի տարածման գործընթացին անշահախնդրորեն աջակցելու համար: «Բացօթյա մարզումների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Դրա ամենավառ ապացույցը մարզումների մասնակիցների թվի անընդհատ ավելացումն է: Կարծում եմ՝ մենք այսօր հ ամատեղ ուժերով բեկումնային գործ ենք իրականացնում՝ արդյունքում հանրային վայրերում մարզումներում ներգրավելով նաև հայ կանանց և աղջիկների»,- ասել է նախարարը:
Հանդիպման ներկաները քննարկել են նաև ձմեռային պայմաններում մարզումների անընդհատության ապահովման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձմեռային ամիսներին մարզումներն անցկացնել մարզադահլիճում, որոնք կլինեն դարձյալ անվճար հիմունքներով: Նախարար Ռոստոմյանի առաջարկությամբ մասսայական սպորտի մարզատեսակներով հնարավոր կլինի մարզումներ անցկացնել «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: «Վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո տեղյակ կպահենք նաև բոլոր մասնակիցներին» ;,- տեղեկացրել է Ռոստոմյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ից բացօթյա ամենշաբաթյա մարզումներ են կազմակերպվում warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching և trx մարզատեսակներից, որոնց մասնակցում են շուրջ 80 մարզվողներ:



