Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՌԴ–ն ամրապնդում է իր ներկայությունը Հարավային Կովկասում

МЕЖДУНАРОДНОЕ
Սրանից դեռ երկու տարի առաջ, ճիշտ այս օրերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան Սոչիում ստորագրեցին ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին մի պայմանագիր, որով սկիզբ էր դրվում երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորմանը: Ասում ենք՝ սկիզբ, որովհետև փաստաթուղթը հետագայի համար նախատեսում էր նաև երկու պետությունների միասնական զորամիավորման կազմավորում, որը կենթարկվեր միացյալ հրամանատարությանը: Ու թեպետ պայմանագիրն անդրադառնում էր նաև սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովման, առողջապահության, կրթության, գիտության ոլորտներին` նախանշելով դրանց աստիճանական մոտեցումը ռուսական իրականությանն ու չափանիշներին, Արևմուտքն ու Վրաստանը շատ խիստ արտահայտվեցին հատկապես պայմանագրի ռազմական բաղադրիչի վերաբերյալ` համարելով, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է 2008 թ. օգոստոսի 12–ին ստորագրված՝ Հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
 
Կրեմլում, սակայն, պնդեցին, թե ոչ ոք իրավունք չունի խառնվել այլ երկրների ներքին գործերին և արդեն այս տարի՝ նոյեմբերի 2–ին, ՌԴ Պետդուման վավերացրեց Ռուսաստանի և Աբխազիայի միջև զորքերի միավորման և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը, որը մինչ այդ, 2015–ի նոյեմբերի 21–ին էր ստորագրվել Մոսկվայում: Հետաքրքիր է, որ սովորաբար, նման դեպքերում գոնե ձևական տեսակետ է հայտնվում, թե պայմանագիրն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, սակայն, Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովան բացահայտ հայտարարեց, որ կոնկրետ այս համաձայնագիրն ուղղվա՛ծ է երրորդ անձանց դեմ և Աբխազիայի տարածքային ամբողջականությունը սադրանքներից ու անօրինական գործողություններից պաշտպանելու ուղղակի բնույթ ունի:
 
«Ռուսաստանում հիշում են Աբխազիայի նկատմամբ ագրեսիան և բռնությունը, ուստի այդ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոսկվայի համար»,– հայտարարեց փոխխոսնակը՝ հավելելով, թե միավորումը նախատեսված է զինված հարձակումներին արձագանքելու, ինչպես նաև կողմերից որևէ մեկի նկատմամբ ռազմական անվտանգության սպառնալիքի դեմ պայքարելու համար:
 
Այս երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնականապես վավերացրեց համաձայնագիրը, ինչին ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն արձագանքեց՝ մամլո խոսնակ Ջոն Քիրբիի մակարդակով հայտարարելով, թե ԱՄՆ–ն անօրինական է ճանաչում այն: «Մենք դեմ ենք, այսպես կոչված, այդ համաձայնագրի վավերացմանը, որը չի կարող օրինական միջազգային համաձայնություն ճանաչվել: Մենք խստորեն դատապարտում ենք միասնական զորքերի կազմավորումը՝ դե ֆակտո վրացական տարածք համարվող Աբխազիայում»,– հայտարարել էր Քիրբին՝ միաժամանակ ՌԴ–ին առաջարկելով վերանայել Հրվ. Օսիան և Աբխազիան անկախ պետություններ ճանաչելու նախկին որոշումը:
 
ԱՄՆ–ին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ իրականում Աբխազիան հանձնվում է ռուսներին, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս բացատրել համաձայնագրի այն կետը, թե խաղաղ ժամանակ զորքերը կառավարվում են ռուսական բազայի հրամանատարության, իսկ պատերազմական գործողությունների դեպքում՝ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կողմից:
 
Այսպիսով, այդ երկիրն անընդհատ նոր խնդիրներ է հարուցում աշխարհի համար, տարածաշրջանում էսկալացիայի նոր օջախներ հարուցելով. գրում է միջազգային մամուլը` մոռանալով, որ երկաթն ամեն դեպքում տաք–տաք են ծեծում, և որ Վրաստանի համար Աբխազիայի կորուստը, կարծես թե, անդառնալիների շարքին է պատկանում …
 
Создают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»