Չինաստանի Էլեկտրակայանում փլուզման զոհերի թիվը մոտենում Է 70-ի
ОБЩЕСТВОՉինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող Էլեկտրակայանի հովացման աշտարակի կառուցվածքների փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել Է 67-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեկ մարդ անհայտ կորած Է համարվում, եւս երկու բանվորներ վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ փլուզման հետեւանքով 40-ից ավելի մարդ Է զոհվել:
Շինհրապարակում արտակարգ պատահարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին: Միջադեպի պահին օբյեկտում եղել Է շուրջ 70 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



