Ереван, 14.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մեկը Բաքվի Կոմիսարներից. Արտաշես Կարինյանի ծննդյան 130-ամյակն է

ОБЩЕСТВО

 Նոյեմբերի 24-ին լրանում է խորհրդային  կուսակցական և պետական գործիչ, գրականագետ, պատմաբան, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս Արտաշես Կարինյանի ծննդյան 130-ամյակը։

Արտաշես Կարինյանն անցել է հարուստ և ուսանելի կյանքի ուղի։ Տակավին Բաքվի գիմնազիայում սովորելու տարիներից մասնակցել է քաղաքում տեղի ունեցող գործադուլներին և  աշակերտական ցույցերին։ Քսան տարին նոր լրացած նա զինվորագրվում է բոլշևիկյան կուսակցությանը։ 1906 թվականից նա հեղափոխական պայքարի հորձանուտում է։  1910 թվականին Արտաշես Կարինյանն ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա պրոֆեսիոնալ հեղափոխական գործունեությամբ է զբաղվել Պետրոգրադում և Բաքվում, մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը։ 1918 թվականին նա ընտրվում է Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար։ Երբ Բաքվի կոմունայի 26 կոմիսարներին գնդակահարեցին, Արտաշես Կարինյանը երջանիկ պատահականությամբ հրաշքով է փրկվում։

Որոշ ժամանակ նա ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Արտաշես Կարինյանը գալիս  է Հայաստան և լծվում Խորհրդային Հայաստանի  շենացման գործին։ 1921  թվականին նա Հայաստանի արդարադատության ժողկոմն էր,  23-28  թվականներին՝ՀԽՍՀ կենտգործկոմի  նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։ Որոշ ժամանակ եղել է Կուսակցության  պատմության Անդրկովկասի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ,  հետո աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի  գրականության և պատմության  ինստիտուտներում։ Արտաշես Կարինյանը 1956 թվականից Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր։ Որոշ ժամանակ եղել է ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, ապա ակադեմիայի փոխնախագահի պաշտոնակատար։ Նա Հայաստանը ներկայացրել է ՍՍՀՄ Մինիստրների  խորհրդին առընթեր գրականության և  արվեստի գծով Լենինյան մրցանակների կոմիտեում։

Բավական հարուստ  է ակադեմիկոս Արտաշես Կարինյանի հրապարակախոսական և գրականագիտական աշխատությունների ցանկը։ Որպես հրապարակախոս նա աշխատակցել է բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի» և այլ պարբերականներում։ 

Որպես գրականագետի Արտաշես  Կարինյանի հետաքրքրությունների ոլորտը բավականին բազմազան է։ Նա  զբաղվել է թե 19-րդ դարի 60-ական թվականների, թե  հետագա տարիների  հայ, ռուս, եվրոպական գրական-հասարակական մտքի հետազոտությամբ։ Միքայել Նալբանդյան ու Հովհաննես Թումանյան,Եղիշե Չարենց ու Ստեփան Շահումյան, Խաչատուր Աբովյան ու Ալեքսանդր Շիրվանզադե, Վահան Տերյան ու Մովսես Արազի,Մաքսիմ Գորկի ու Անտոն Չեխով, Ալեքսանդր Պուշկին ու Նիկոլայ Գոգոլ, Ջորջ Բայրոն ու Ռոմեն Ռոլան, Ստենդալ, Նեկրասով…

Արտաշես Կարինյանն իր  մահկանացուն կնքեց 1982 թվականին՝ 96 տարեկան հասակում։

Տողերիս հեղինակը 1980 թվականին առիթ է ունեցել հարցազրույց ունենալու անվանի կուսակցական գործչի և գրականագետի հետ,  որը  որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

-Դուք 1906 թվականից ՍՄԿԿ անդամ եք։ Իսկ ե՞րբ և  ի՞նչ  պարագաներում եկաք բոլշիկյան կուսակցության շարքերը։

-Մանկությունս անցել է Բաքվում, ուր  ականատես եմ եղել նավթաշխարհի բանվորների գործադուլներին և ցույցերին։ Տակավին աշակերտական տարիներից սկսել եմ զբաղվել հեղափոխական գործունեությամբ։ Ակտիվորեն մասնակցել եմ աշակերտական անլեգալ «Նաբատ» հանդեսի խմբագրմանը և հրատարակությանը։

Իմ հեղափոխական գործունեության մեջ խոշոր դեր է խաղացել Ստեփան Շահումյանը, որի հետ ծանոթացել եմ 1907 թվականին, երբ Պետերբուրգի համալսարանի ուսանող էի։ Ապա ծանոթացա Սուրեն Սպանդարյանի, Ալյոշա Ջափարիձեի, Բագրատ Կնունյանցի, Վլադիսլավ Կասպարովի հետ, որոնց գաղափարական ազդեցությամբ էլ հաստատապես կանգնեցի մարքսիզմի դիրքերում։

-Եվ դա այն տարիներին էր, երբ ռուսական առաջին հեղափոխությունը ժամանակավոր նահանջ էր ապրում, երբ հոգով թույլերը լքում էին դիրքերը, նահանջի ուղիներ փնտրում։

-Այո, 1907 թվականին հեղափոխությունն անկում էր ապրում։ Բայց բոլշևիկները չէին հաշտվում պարտության մտքին։ Կուսակցությունը ռեզերվներ էր փնտրում։ Եվ նա դրանք գտավ հեղափոխականորեն տրամադրված ուսանողների մեջ, մտավորականության շրջանում։ Եվ ահա 1907 թվականին Վլադիմիր Լենինը ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի խնդրանքով ֆինլանդիայի Տերիկո քաղաքում  ընդունեց Կովկասի մարքսիստ ուսանողների խմբին, որի մեջ էի նաև ես։ Հայերից այդ խմբում ընդգրկված էին նաև Տիգրան Տեր-Ղևոնադյանը՝ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանի եղբայրը։ Նա կուսակցության Թիֆլիսի կազմակե րպության անդամներից էր։ Այնտեղ էր նաև իրավագետ Գիգո Մելիք-Բաղդասարյանը՝ նույնպես կուսակցական ակտիվիստներից։ Խմբի ղեկավարներն էին Շալվա Էլիավան՝ Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի ապագա նախագահը, Նիկոլայ Կռիլենկոն՝ սովետական ականավոր իրավագետներից մեկը, ԽՍՀՄ արդարադատության ապագա ժողկոմը։  

Հիշում եմ, գնում էինք  գնացքով, խմբերի բաժանված։  Խառնվել էինք տուրիստների հետ և ուրախ զրուցում էինք։ Եվ ցարական ոստիկաններից ոչ մեկը չկասկածեց։ Կայարանամերձ հրապարակում  տեսանք այն մարդուն, որը մեզ պետք է ցույց տար Լենինի տուն  տանող ճանապարհը։ Փոխանակեցինք նշանաբառերը  և նա մեզ ուղեկցեց։ Դա երկհարկանի մի փայտաշեն տուն էր, որի երկրորդ հարկում ապրում էր Լենինը։ Փայտյա աստիճաններով բարձրացանք վերև, բացեցինք կենտրոնական դուռը և մեզ ընդառաջ եկավ ֆիննական բանվորի նման մի մարդ։ Այստեղ էին մեր ընկերները, որ Պիտերից դուրս էին եկել  մեզանից առաջ։ Այդ ֆինն բանվորը հենց Լենինն էր։ Ես շատ զարմացա, քանի որ ենթադրում էի տեսնել մի պատկառելի մարդու։ Իսկ նա այնքան պարզ ու հասարակ էր, որ հավատս չեկավ։ Բայց դա հենց Լենինն էր, որը կոնսպիրացիայի համար այդպես կերպարանափոխվել էր։

Մոտ երեք ժամ տևեց զրույցը։ Ավելի ճիշտ, խոսում էր Լենինը։ Մենք կլանված լսում էինք, հետո հարցեր տալիս։ Հիացած էինք նրա ճարտասանական արվեստով, մարդկանց հետ զրուցելու, նրանց համոզելու, նրանց իր գաղափարներով վարակելու շնորհքով։ Այստեղ ես հասկացա, թե որքան ճիշտ էր Պլեխանովը, որը մի առիթով Լենինին ասել էր, որ «հանձինս Ձեզ՝ Ռուսաստանի արդարադատությունը կորցրել է մեծագույն հռետորի»։ Ա յո, նա իսկական հռետոր էր։ Իլյիչը երկար խոսեց Ռուսաստանի ներքին դրության մասին, հեղափոխության նահանջը ժամանակավոր լինելու, բոլշևիկների հերթական անելիքներ ի մասին։

Տերիկոյից մենք վերադարձանք նոր լիցք ստացած, մարտի  մղվելու վճռականությամբ։

-Իսկ հետագայում Ձեզ բախտ վիճակվե՞լ  է կրկին տեսնելու Լենինին։

- Այո, բազմիցս։ Երկրորդ անգամ ես նրան տեսա 1917 թվականի ապրիլի 3-ին, Պետերբուրգի ֆինլանդական կայարանում, երբ կուսակցության առաջնորդը   վերադառնում էր տարագրությունից։ ՌՍԴԲԿ Պետրոգրադի կոմիտեի հանձնարարությամբ նրան դիմավորելու էին եկել հազարավոր պետրոգրադցիներ՝ բանվորներ, բանակայիններ, նավաստիներ։ Նրանք հրապարակը զբաղեցրել էին գնացքի ժամանումից շատ առաջ։ Ես մի խումբ բոլշևիկների հետ տեղ էի զբաղեցրել հենց զրահամեքենայի կողքին։ Այնպես որ մոտիկից տեսա Լենինին։ Այնտեղ էր, որ նա առաջին անգամ հռչակեց «Կեցցե սոցիալիստական հեղափոխությունը» լոզունգը։

Այնուհետև ես՝ որպես բոլշևիկյան մամուլի թղթակից, Վիբորգում մասնակցել եմ մի շարք ժողովների, ուր ելույթներ էր  ունենում  Վլադիմիր Իլյիչ Լենինը։ 1917-ից հետո ես ևս մի քանի անգամ զանազան ժողովներում, կոնֆերանսներում և համագումարներում տեսել ու  լսել եմ նրան։ Իսկ 1924 թվականի հունվարին, երբ սովետների երկիրը հրաժեշտ էր տալիս իր առաջնորդին, ինձ պատիվ տրվեց  մի խումբ հայ բոլշևիկների հետ պատվո պահակ կանգնել նրա դագաղի մոտ։

Վլադիմիր Իլյիչի հետ առաջին հանդիպումից շատ ժամանակ է անցել։ Հիշողությունից շատ դեպքեր ու անուններ են ջնջվել, սակայն ամենայն մանրամասնությամբ հիշում եմ 1907 թվականի  այն օրը, երբ առաջին անգամ բախտ ունեցա մոտիկից տեսնելու Լենինին։

-Իսկ ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը Պետերբուրգից վերադառնալուց հետո։

-1910 թվականին համալսարանն ավարտելուց հետո վերադարձա Բաքու, ուր Ստեփան Շահումյանի գլխավորությամբ սկսեցի հեղափոխական - ագիտացիոն աշխատանք տանել բանվորական խմբակներում։ Շահումյանը 1911 թվականին ձեռնամուխ եղավ «Նոր խոսք» հանդեսի  հրատարակմանը։ Ես հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ էի ու գլխավոր խմբագրի տեղակալը, իսկ երբ Ստեփան Շահումյանը ձերբակալվեց, դարձա հանդեսի փաստացի խմբագիրը։

1913 թվականին ցարական իշխանություններն ինձ արտաքսեցին Բաքվից և արգելեցին ապրել Կովկասում։ Սակայն նրանք դրանով չբավարարվեցին, աքսորեցին Ցարիցին, ուր մնացի մինչև 1917  թվականի աշունը, մասնակցեցի ցարական ինքնակալության տապալման, սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման պայքարին։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո կուսակցությունն ինձ գործուղեց Անդրկովկաս, ուր աշխատավորները ոտքի էին ելել հանուն սովետական կարգերի հաղթանակի։ Երբ 1918 թվականի ապրիլին Ստ. Շահումյանի գլխավորությամբ ստեղծվեց Բաքվի ժողկոմխորհը, ինձ ընտրեցին Անդրկովկասում առաջին սովետական կառավարության արդարադատության ժողկոմ։ Հետագայում ես նույն պաշտոնին էի արդեն Սովետական Հայաստանում։

Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ վարել Մոսկվայում, Թբիլիսիում, երկրի այլ քաղաքներում։ Ի վերջո, ընտրեցի ժուռնալիստիկան և գրականագիտությունը, որոնց ծառայում եմ մինչև օրս։

- Իսկ ինչպե՞ս պատահեց այդ։

-Մեր կուսակցությունը բարձր է գնահատում տպագիր խոսքի դերը աշխատավորական զանգվածների մոբիլիզացման և դաստիարակության ասպարեզում։ Գործերի բերումով իմ կուսակցական աշխատանքը կապված է եղել մամուլի հետ, հաճախ ՝ անլեգալ։ Իմ առաջին հրապարակախոսական հոդվածը անլեգալ տպագրվել է տակավին 1905 թվականին «Բրուտ» ծածկանունով։ Դա Մաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսի բեմադրությանն էր նվիրված։ 1906 թվականին Լևոն Բրուտյան ծածկանվամբ լույս  տեսավ իմ «Մեր հնագույն անարխիստները» հոդվածը, որով ես մերկացնում էի Կովկասի անարխիստներին։

Պետերբուրգում եղած տարիներին զանազան ծածկանուններով աշխատակցել եմ «Պրավդա» թերթին, որի էջերում հրապարակվել են «Ռեալիզմի ծնունդը» հոդվածը՝ նվիրված Հակոբ Հակոբյանի հրատարակած «Բանվորի գրադարան» մատենաշարին և Մ. Գորկու «Հեքիաթներին», «Պրոլատարական գրողների ժողովածուի» մասին հոդվածներ և զանազան այլ նյութեր։

Հետագայում ակտիվորեն աշխատակցել եմ «Պրավդա», «Սոցիալ-դեմոկրատ», «Բանվորի կռիվ»  և  այլ թերթերին։ Երկար տարիներ խմբագրել եմ մի շարք պարբերականներ ու գեղարվեստական հանդեսներ։ Այնպես որ  իմ ժուռնալիստական ստաժը մի փոքր ավելի է, քան կուսակցական ստաժը։

-Ձեր հրապարակախոսական և գրականագիտական հոդվածների «աշխարհագրությունը» չափազանց ընդարձակ է։ Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

-Այո, Դուք  ճիշտ եք նկատել։ Նախ, դա բացատրվում է նրանով, որ ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, մոտիկից շփվել ռուս մշակույթին։ Երկրորդ, մենք՝ բոլշևիկներս, մեր ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքում հաճախ էինք դիմում ռուս առաջավոր  գրողների ստեղծագործություններին, օրինակներ բերում նրանցից։ Պատահական չէ, որ իմ գրական երախայրիքը նվիրված էր ռուս ականավոր հեղափոխական գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից մեկին։ Ես դիմել եմ Թումանյանի ու Ռադիշչևի, Բայրոնի ու Լոնգֆելլոյի, Շևչենկոյի  ու Նալբանդյանի, Պուշկինի ու Ստենդալի, Դոբրոլյուբովի ու Նեկրասովի, Պարոնյանի ու Չարենցի, Չեխովի, Կորոլենկոյի։ Ալիշեր Նավոյիի և այլոց ստեղծագործություններին, Եվ վերջապես, հիշենք մեծ Լենինի հանրահայտ ասույթն այն մասին, որ չի կարելի մտավորական լինել, առանց յուրացնելու համաշխարհային գրականության գոհարները։             

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»