Կիևը Լուգանսկին սպառնում է ջրանջատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԴեկտեմբերի 1–ից սկսած, այսպես կոչված, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը կջրազրկվի, որովհետև պատկան մարմինների առջև գոյացրել է ուղիղ 4,7 մլն դոլարի պարտք՝ հաղորդում է «Ռիա նովոստին»: Այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ, անդրադարձել է Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերով փոխնախարար Գեորգի Տուկան, ում կարծիքով՝ չնայած քաղաքացիական բնակչությանը խմելու ջրով ապահովելը ոչ միայն պետության պարտադիր գործառույթն է, այլև հումանիզմի խնդիր, որ մշտապես գտնվում է միջազգային կազմակերպությունների վերահսկման ներքո, այդուհանդերձ, պաշտոնական Կիևը այլ ելք չի ունենա, քան անջատել Լուգանսկի ջրամատակարարումը: Խնդրո առարկայի վերաբերյալ, բնականաբար, շատ խիստ ռուսական արձագանք է սպասվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



