«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունն էլ է սնանկ ճանաչվել
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով:
Նշենք, որ դիզվառելիքի եւ բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում: Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից:
Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը եւս սնանկացավ, եւ մոտ երկու տարի է՝ ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



