Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճանաչեք դավաճան տղամարդկանց ըստ հորոսկոպի նշանների

ЛАЙФ

Պոտենցիալ դավաճանին բացահայտելը հնարավոր է մի քանի միջոցներով: Կանանց մի խումբ վստահում է սեփական ինտուիցիային, մյուսները` բամբասանքներին, երրորդներն էլ` հորոսկոպին: Ի՞նչ են խորհուրդ տալիս աստղերը` զուգընկեր ընտրելու դեպքում:

Խոյի մտքով անգամ չի անցնի դավաճանել սիրելիին, քանի դեռ նա սիրահարված է: Զգացմունքը նրան ամբողջությամբ է կլանում` չթողնելով ոչ մի ազատ տեղ թեթևամիտ սիրախաղի համար: Քանի դեռ նա քեզ ձեռքերի վրա է տանում, նվերներով «ողողում», խոստանում երկնքից  աստղեր բերել, նրա հավատարմությանը կարիք չկա կասկածելու: Իսկ Խոյի դավաճանության մասին ամենահեշտը հենց նրանից էլ իմանալն է: Նա խաբել չի կարողանում և չի սիրում, իսկ դաժան ճշմարտությունը շատ հեշտ է ասում, երբեմն նույնիսկ թաքուն հաճույքով:

Ցուլերն այն տղամարդիկ են, ովքեր չեն հավակնում  Կազանովայի դափնիներին և այնքան էլ հեշտ չեն գլուխները կորցնում: Սակայն չեն էլ շտապում «միակի» ընտրության հարցում: Եթե Ցուլը քեզ չի ուսումնասիրում մանրադիտակով` մանրամասնորեն զննելով քո առավելություններն ու թերությունները, չի հարցնում ամենաաննշան իրադարձությունների մասին, եթե չի հետաքրքրվում ընտանիքիդ և հետագա պլաններիդ մասին, եթե չի ձգտում ցանկացած հարցում խորհուրդ տալ, ուրեմն դու այլևս նրա կյանքի էական մասը չես: Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն մյուս տղամարդկանց` Ցուլերը չեն հպարտանում իրենց հաղթանակներով և հատկապես` դավաճանություններով:

Երկվորյակներ. կենդանակերպի այս նշանի տակ ծնված տղամարդկանց անկայունության բացահայտողը հենց նրանց կայունությունն է: Այո, ոչ մի տարօրինակ բան չկա: Հիշիր`  ինչպես է նա վերջերս քեզ ամեն օր զարմացրել` բնավորության նոր գծերը ցուցադրելով, իր աշխարհայացքը արմատապես փոխելով, չհոգնելով կյանքը փոխել ոտքից գլուխ: Եվ հենց այդ ժամանակ է նա քո առջև ամբողջովին բացվել, քեզ է ցուցադրել իր ուրախություններն ու տպավորությունները: Հենց որ քեզ թվում է, թե քո «մշտական երեխա» Երկվորյակը կայունացել է, տղամարդ դարձել և խելք հավաքել, ապա իմացիր, որ նա արդեն մեկ ուրիշի «մշտական երեխան» է:

Խեցգետնին շատ «դժվարությամբ է տրվում» դավաճանությունը, չէ՞ որ նա շատ է ցանկանում ընտանիքի օրինակելի հայր, հավատարիմ ամուսին և հուսալի զուգընկեր լինել: Բացի այդ, նա գուշակում է` որքան ցավալի է խաբված լինել  և չի ցանկանում տառապանք պատճառել նրան, ում հանդեպ անտարբեր չէ: Եթե ամեն դեպքում նոր համակրանք է առաջանում, նա կասկածում է և սկսում իր համար արդարացումներ փնտրել, ընկերների հետ կիսում է խուճապը, ելք է փնտրում, որը շահավետ կլինի բոլոր շահագրգռված կողմերի համար, և մեծ վարպետությամբ կատարվածի ողջ պատասխանատվությունը ուրիշի ուսերին կգցի:

Առյուծը չի կարողանում թաքցնել դավաճանությունը, քանի որ իր յուրաքանչյուր ընտրյալով նա սովոր է և հպարտանալ, և պարծենալ: Նա ի վիճակի չէ զսպել իրեն հանդիսավոր միջացառումներին չներկայանալ հերթական կնոջ հետ, հմայվել նրա գեղեցկությամբ, ինչպես իր քաջության համար տրված շքանշանի, և չի էլ մտածում այն մասին, որ նախկին սիրելին կարող է իմանալ այդ մասին: Առյուծի անկայունության մասին իրենց պարտքը կհամարեն քեզ հայտնել նրանք, ում ճանապարհին նա կանգնել է: Չէ՞ որ  թշնամիների պակաս այս նշանը երբեք չի զգում:

Կույսի նշանի տակ ծնված տղամարդիկ հայտնի են իրենց կայունությամբ, նրանց գերելն ամենքը չի կարողանում: Սակայն եթե, այնուամենայնիվ, հարցը հասնում է դավաճանության, խաբված կինը հնարավորություն ունի երբեք չիմանալ այդ մասին: Կույսերն առանձնանում են զգուշավությամբ: Եթե Կույսը հանդիպեց այն կնոջը, հանուն որի նա կարող է վտանգի ենթարկել ժամանակով փորձված և սրտին մոտ հարաբերությունները, նա ամեն դեպքում դժվար ցանկանա անել այդ: Եթե նույնիսկ անի էլ, գաղտնիքը կմնա չբացահայտված:

Կշեռքների անկայունությունը հազվադեպ է բացահայտվում, սակայն նրանք հաճախ են ժամանակ անցկացնում 2 և նույնիսկ ավելի կրակների միջև: Այս նշանի տղամարդիկ կարողանում են եթե ոչ կառավարել, այլ առնվազն վերահսկել իրենց զգացմունքները` տալով իրենց ընտրյալներին այն, ինչին նրանք արժանի են, և վերջիններս կարող են երկար ժամանակ չնկատել` իրականում ինչ է տեղի ունենում: Նա հատուկ ջանքեր չի գործադրում  իր դավաճանությունը թաքցնելու համար, սակայն ճշմարտությունը ջրի երես դուրս չի գալիս:  Սա պարադոքս է, որը հավանաբար հնարավոր է դառնում այն պատճառով, որ կշեռքները կարողանում են ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք ձեռնտու են բոլորին: Խաբեբան կարող է բացահայտվի միայն հանգամանքների անհավանական զուգադիպության հետևանքով:

Շատ խանդոտ կամ զուգընկերոջը այնքան էլ լավ չհասկացող կանայք կասկածում են նույնիսկ ամենահավատարիմ  և չափազանց  բարոյական տղամարդկանց: Բնականաբար, անկախ քեզնից մտածմունքների մեջ կընկնես, երբ մեկ քո գլխին թափվեն վարդի թերթեր, մեկ էլ հանկարծ նախատինքներ տեղան: Կարիճները  բարդ են, և հաճախ իրենք էլ չեն կարողանում գլուխ հանել սեփական զգացմունքներից: Նույնիսկ երբեմն հայտնվում են նրանք, ովքեր ցանկանում են օգնել` անմեղ, դյուրահավատ մարդիկ, ովքեր չեն պատկերացնում`  ինչ բեռ են  վերցնում իրենց ուսերին: Կարիճը դավաճանությունից հետո այնքան խորամանկ է դառնում, որ կարող է ինքն իր պատրաստած  թակարդն ընկնել: Նա խաբեության մեծ ծրագրեր է մշակում, սակայն էմոցիոնալ բռնկման պահին կարող է ինքն իրեն մատնել:

Նույնիսկ ամենալուրջ Աղեղնավորն էլ միշտ փոքր-ինչ անդադար է: Արկածների հանդեպ նրա ծարավն անսպառ է, ռոմանտիկ բնույթի արկածները բացառություն չեն: Դավաճանության դեպքերի մասին նա չի էլ մտածում, այդ պատճառով էլ իրեն մեղավոր չի զգում, ուղղակի այդպես է ստացվել: Մինչ նման հաղթանակ գրանցելն Աղեղնավորը հավանաբար կպատմի ինչ-որ մեկին` ինչ է պատրասվում անել, պարզապես նրա համար, որ իրեն ետ պահեն: Լսելով, որ դրանում ոչ մի բարդ բան չկա, նա անմիջապես կկորցնի հետաքրքրությունը իր առջև դրված առաջադրանքի հանդեպ: Արգելված պտուղն Աղեղնավորին ձգում է միայն այն պատճառով, որ բարձր է կախված. գաղտնիքն այս նշանի ներկայացուցիչների համար չէ:

Այծեղջյուրը երկար ժամանակ ծրագրեր է կազմում և մանրամասնորեն դրանք ուսումասիրում: Դա ռոմանտիկ հարաբերություններին վերաբերում է ոչ պակաս, քան կյանքի մյուս ոլորտներին: Նույնիսկ դեռ շատ ավելի առաջ, քան կինը կնայի նրա կողմը, Այծեղջյուրը կկշռադատի բոլոր «կողմ» և «դեմ»-երը, սեփական կարծիք կկազմի այն մասին, թե ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները, և ինչպես ինքը պետք է դրանք գաղտնի պահի: Նախքան այլ կնոջ հետ պայմանավորվելը, նա քեզ կսովորեցնի այն փաստին, որ զբաղված է և չի կարող քեզ շատ ժամանակ հատկացնել, նա կգծի զբոսանքների ուղղությունները և կընտրի այն վայրերը, որտեղ կայանալու է ռոմանտիկ հանդիպումը, նա ամեն ինչ է նախատեսում…դավաճան այծեղջյուրին հեշտ է բացահայտելը, քանի որ նա մեկը մյուսի ետևից հիմար սխալներ է գործում` հոգում հասկանալով` ինչի դա կբերի, սակայն գաղտնի հուսալով, որ դրանք աննկատ կմնան:

Ջրհոսը չի սիրում թաքնվել, և եթե ստիպված լինի դա անել, իրեն անհարմար է զգում: Գաղտնի հարաբերություններն այս նշանին հաճույք չեն պատճառում, քանի որ լուրջ ջանքեր են պահանջվում բոլորից դա թաքցնելու համար, իսկ դրանց դիմաց փոխհատուցումը երբեմն ավելի համեստ է լինում, քան Ջրհոսն է սպասում: Բայց, այնուամենայնիվ, հակումը բազմազանությունների հանդեպ հաղթում է, և Ջրհոսը մտերմանում է ինչ-որ կնոջ հետ հենց այն պատճառով, որ նա նման չէ այն մյուսին:

Այս նշանի ներկայացուցիչները ճարպիկ դավաճաններ են:

Ձկները լավ գիտեն` ուր են տանում նման երազանքները և գործում են գաղտնի` օգտագործելով իր ողջ երևակայությունը`   իր կասկածելի հերոսությունները գաղտնի պահելու համար:  Այս նշանի տակ ծնված տղամարդը հմայվում է սեփական անսխալականությամբ ` կասկածելով, որ ցանկացած իրեն հանդիպող մարդ` առավել ևս դուք, նրա մեջ արկածախնդիր տղամարդու է տեսնում և դժվար թե ցանկանա նրա հետ լուրջ հարաբերություններ ունենալ:

Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк