Շուվալովը նշել է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ համաձայնագրի կնքնման ժամկետը
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող Է կնքնվել մինչեւ 2017 թվականի վերջը եւ վավերացվել 2018 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, նոյեմբերի 25-ին հայտարարել Է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով Ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում:
Նրա խոսքով՝ սա «շատ կոշտ ժամանակային գրաֆիկ Է, բայց դա հնարավոր Է»: «Մենք ձգտելու ենք մեր կողմից այդ աշխատանքն ավարտել»,- ասել Է առաջին փոխվարչապետը:
Շուվալովը հավելել Է, որ Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումը Սինգապուրի՝ որպես ԱՍԵԱՆ-ի գծով գլխավոր գործընկերներից մեկի հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



