10 դրախտային վայր երկրագնդի վրա, որտեղ նոր կյանք սկսելն էժան է
ЛАЙФԵթե աշխատանքը քեզ չի կապում ինչ-որ վայրի, ապա ինչ տարբերություն՝ որտեղ ապրել: Ավելի ճիշտ՝ կարելի է վայր ընտրել համապատասխան սեփական ճաշակին, կլիմայական պայմաններին ու գեղագիտական ճաշակին: Past.am- ը Ձեզ է ներկայացնում գեղեցիկ վայրեր, որտեղ ապրելն բավականին մատչելի է:
Ավարուա, Կուկա կղզիներ

Փաստացի, այս կղզիները Նոր Զելանդիայի մաս են կազմում: Տեղի տրոպիկական լողափերը չեն զիջում Մալդիվյան կամ Սեյշելյան կղզիներին, բայց այստեղ հնարավոր է բնակարան վարձել ամսական 130 դոլարով:
Չեսկի Կրումլով, Չեխիա

Այս հեքիաթային քաղաքը գտնվում է Չեխիայի Բոհեմիա նահանգում: Ողջ քաղաքը կարծես մի հսկայական միջնադարյան ամրոց լինի: Բնարական կարելի է վարձել ամսական 400 դոլարով:
Կո Տոնսայ, Կամբոջա

Սա ոչ մեծ կղզի է Կամբոջայի հարավում: Իսկական դրախտ է ջունգլիներից ու լողափերից: Այստեղ ոչ ոք չի ապրում, եթե հաշվի չառնենք մի քանի ձկնորսական ընտանիքները:
5 դոլարով ձկնորսները կպատրաստեն համեղ սնունդ ծովախեցգետնից: Մյուս ծովամթերքն արժե 1-2 դոլար:
Գուանախուատո, Մեքսիկա

Մեքսիկայի հենց մեջտեղում է գտնվում Գուանախուատո զարգացած քաղաքը, որտեղ հիանալի բնակարան կարելի է վարձել ամսական 150-200 դոլարով, բարում գարեջուրն արժե 1 դոլար, կինոթատրոնի տոմսը՝ 3 դոլար:
Մարգարտե կղզիներ, Պանամա

Պանամայից 30 կմ արևմուտք գտնվում է զարմանալի արշիպելագ Խաղաղ օվկիանոսում: Հիանալի վայր է տեղացիների հանգստանալու համար:
Ծովի ափին տուն կարելի է վարձել ամսական 300 դոլարով:
Ագոնդա լողափեր, Գոա, Հնդկաստան

Գոայի հարավային ափերին 1 շիշ գինին կարելի է գնել 0,5 դոլարով, ծովափին տուն վարձել՝ 120 դոլարով:
Վելիկո Տիրնովո, Բուլղարիա

Գտնվում է երկրի հյուսիսային մասում: Քաղաքը ամենահարմարավետներից է Բուլղարիայի Ռիվիերայում: Այստեղ նույնքան գեղեցիկ է, որքան Ֆրանսիայում:
Խո Կոկ-Բիչ, Վիետնամ

Սա Ասիայում երևի թե ամենհարմար վայրն է դայվինգի ու ստորջրյա որսորդության համար:
Բնակարան կարելի է գնել ամսական 150-200 դոլարով:
Քսամիլ-Բիչ, Ալբանիա

Ալբանիայի հարավային հատվածը իդեալական վայր է խաղաղ կյանքի համար: Ի տարբերություն հարևան Հունաստանի, Իտալիայի ու անգամ Խորվաթիայի, այստեղ ամեն ինչ շատ էժան է: Բնակարան կարելի է գտնել ամսական 100-120 դոլարով:
Լաս Տրանկաս, Չիլի

Հարավային Ամերիկայի ամենալավ լեռնային համակարգն է՝ Անդերը, որտեղ կլոր տարին կարելի է դահուկ քշել: Բնակարանի վարձը կարժենա ամսական 300 դոլար:



