Նախկին նախարարները պատրաստ են կանգնել Արմեն Ամիրյանի կողքին
ОБЩЕСТВОՆախորդ շաբաթ օրը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր տանն էր հյուրընկալել մշակույթի նախկին նախարարներին։ Նախկին նախարարներից գործող նախարարի տուն ընթրիքի էին գնացել Հակոբ Մովսեսը, Ռոլանդ Շառոյանը, Արմեն Սմբատյանը, Թամար Պողոսյանը, Գևորգ Գևորգյանը, Հովիկ Հովեյանը, Հասմիկ Պողոսյանը և ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք–Օհանջանյանը։
Նախարար Արմեն Ամիրյանից փորձեցինք ճշտել, թե ինչի շուրջ են խոսել հանդիպման ընթացքում։ Նրա մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը փոխանցեց՝ նախարարների հանդիպման մասին այն, ինչ պիտի ասվեր, արդեն ասվել է և Արմեն Ամիրյանի խոսքով՝ մնացյալը ենթակա չէ հրապարակման։
Հանդիպմանը ներկա գտնված նախկին նախարար Գևորգ Գևորգյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ կոնկրետ հարցեր չեն քննարկել, ստեղծվել է նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ։
«Մեր հավաքը խորհուրդներ տալու համար չէր, առաջին հավաքն էր։ Մենք ողջունեցինք այդ գաղափարը և ասացինք, որ բոլոր նախարարներս էլ պատրաստակամ ենք նրա կողքին կանգնելու, իր հետ հարցերը քննարկելու, օգնելու, մեր երկրի, ժողովրդի համար օգտակար լինելու: Նա շատ լավ, գիտակ մարդ է, և կարծում եմ, որ բազմաթիվ քայլեր կձեռնարկի մեր մշակույթի զարգացման ուղղությամբ»,– պատմեց նախկին նախարարը։
Մեր այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նոր նախարարից՝ Գևորգ Գևորգյանը պատասխանեց, որ հիմա որևէ բան հիմա չի կարող ասել, քանի որ նախարարը նոր է նշանակվել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



