Իրանում մարդատար երկու գնացքներ են բախվել
ОБЩЕСТВОՄարդատար երկու գնացքներ են բախվել Իրանի Սեմնան կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԻՌՆԱ գործակալությունը:
Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չԷ, այդ տվյալները կթարմացվեն:
Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածներին տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում աղետի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից: Տեղի ունեցածի փաստով հետաքննություն Է սկսվել:
Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի Է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արեւելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



