Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանում բռնել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին
МЕЖДУНАРОДНОЕԼիբանանի զինվորականները հատուկ գործողության ընթացքում բռնել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրների:
Գործողությունն անցկացվել Է նոյեմբերի 25-ի առավոտյան Սիրիայի հետ սահմանին գտնվող Արսալ քաղաքից ոչ հեռու: Նաեւ ռազմարշավի ընթացքում բռնել են եւս 11 զինյալների:
Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում ԻՊ-ի պարագլուխ Ահմադ Յուսեֆ Ամոուն վիրավորվել Է:
Աղբյուրները տեղեկացրել են, որ զինվորականներին նաեւ հաջողվել Է առգրավել մեծ քանակությամբ զենք ու մահապարտի գոտիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



