Սուրեն Կարայանը ադամանդագործների եւ ոսկերիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները
ОБЩЕСТВОԱդամանդագործության եւ ոսկերչության ոլորտի 2017-2020 թվականների զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանն ասաց նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` հանդիպումը նպատակ ունի ոլորտի մասնագետների հետ քննարկել ծրագ րի նախագիծն ու վեր հանել ոլորտում առկա խնդիրները: «Մենք մեծ տեղ ենք տալիս այս ոլորտի զարգացմանը: Մենք հանդիպումներ ենք ունեցել մեր ռուս գործընկերների հետ` հումքի մատակարարման հարցերը լուծելու հետ կապված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գագիկ Մկրտչյանը նշեց, որ նախարարությունը ջանքեր է գործադրում գործարար միջավայրի համար ավելի շահավետ եւ հարմար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Այս ծրագրով մեր առաջնային նպատակն է 350-400 միլիոն դոլար տարեկան ապրանքային արտադրանք ունենալ` 6000-7000 աշխատատեղերով»,-հավելեց Մկրտչյանը:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի 20-ից ավելի ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:



