Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի. Աստղիկ Աբաջյան

ФОТО

Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Մալյանի անվան պետական թատրոնի դերասանուհի Աստղիկ Աբաջյանը, ում հեռուստադիտողը տարիներ առաջ ճանաչեց «Որբերը» հեռուստասերիալի միջոցով: Այսօր դերասանուհին նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:

-Աստղիկ, Ձեզ հեռուստադիտողը շատ է սիրում, սակայն Ձեզ հետ կապված տեղեկություններ հազվադեպ կարելի է գտնել: Ինչո՞վ է պայմանավորված այդչափ գաղտնիությունը:

- Իրականում որպես այդպիսին անձս գաղտնի, ծածուկ պահելու խնդիր բոլորովին չունեմ, ուղղակի չափից ավելի ուշադրություն չեմ սիրում: Ես դեռ փոքրուց ուշադրության պակաս չեմ ունեցել, մեծացել եմ հրաշալի ընտանիքում, որտեղ միայն սեր ու ջերմություն եմ ստացել, հիմա էլ շարունակում եմ հարազատներիս ու ընկերներիս կողմից սիրված լինել, եւ աստղային հիվանդությունից շատ հեռու եմ, աստղային կյանքն ինձ համար չէ:

-Ձեզ հազվադեպ ենք տեսնում հեռուստասերիալներում, դա ինչի՞ հետ է կապված:

- Սերիալն ինձ համար ավելի շատ մարզանքի է նման, իսկ հիմնական աշխատանքը թատրոնն է: Արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ իմ շատ սիրելի Հ. Մալյանի անվան թատրոնում, որը ոչ մի այլ աշխատանքի հետ չեմ փոխի: Իսկ հեռուստասերիալներում նկարահանվում եմ միայն իմ կոլեկտիվի հետ, որոնց հետ սկսեցինք աշխատել Հանրային հեռուստաընկերությունում, այսօր էլ նկարահանվում եմ «Կայարանում»` աշխատելով կրկին իմ հարազատ գործընկերների հետ: Իհարկե, այստեղ համաձայնեցի նկարահանվել պայմանով, որ դերս փոքր կլինի, այլապես ժամանակս չէր բավականացնի:

-Ժամանակ չունենալը կապված է թատրոնի աշխատանքի հե՞տ:

- Ոչ առաջին հերթեին ընտանիքիս հետ: Ես ունեմ ամուսին, դպրոցական աղջիկ, ու այնպես չէ, որ կարիերիստ եմ: Առաջին հերթին ես տան կին եմ, մայր, հետո նոր դերասանուհի:

-Աստղիկ, բոլորը նկատած կլինեն, որ հեռուստադիտողին ներկայանում եք հիմնականում բացասական կերպարներով: Միաժամանակ, այն քիչ դերասանուհիներից եք, ում համար այդ դերերը չսիրվելու պատճառ չեն դարձել: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:

- Անկեղծ ասած` ինձ համար էլ է գաղտնիք, թե ինչպես է ստացվում, որ հեռուստադիտողը շարունակում է ինձ սիրել ու չնույնացնել կերպարներիս հետ: Ճիշտն ասած` այսքան ժամանակ ընդամենը մեկ անգամ է եղել, երբ իմ հասցեի շուրջ վատաբանություն եմ լսել, մնացյալ բոլոր դեպքերում, ի ուրախություն ինձ, միայն հաճելի խոսքեր են ինձ հասել: Այս միտումի գաղտնիը չգիտեմ, բայց ասում եմ` Փառք Աստծո:

-Իսկ ինչի՞ հետ եք կապում այն փաստը, որ ռեժիսորները դերասաններին անընդհատ նույնանման դերեր են վստահում:

- Ես հարգում եմ ռեժիսորի մասնագիտությունը, չեմ սիրում ամբիցիաներ դրսեւորել, քանի որ միշտ հիշում եմ` դերասանն առաջին հերթին կատարողն է: Ամեն դեպքում, ռեժիսորից շատ բան է կախված: Եթե ռեժիսորը գտնում է, որ հանդիսատեսը սիրում է իմ դեպքում կտրուկ ու չար դերեր, ես կատարում եմ դրանք: Այս առումով գուցեեւ ձայնս է մեծ նշանակություն ունենում: Ինչեւէ, ընդհանուր առմամբ իմ բազմաժանրությունը ես դրսեւորում եմ թատրոնում:

-Ի՞նչն եք ամենաշատը կարեւորում, երբ հեռուստանախագծերից առաջարկ եք ստանում` սցենա՞րը, անձնակա՞զմը, գուցե ֆինանսակա՞ն կողմը:

- Առաջին հերթին անձնակազմն է ինձ հետաքրքրում: Բնույթով շատ շփվող եմ, բայց նաեւ սիրում եմ անընդհատ իմ նույն կոլեկտիվի հետ աշխատել: Ինչ վերաբերվում է ֆինանսին, իհարկե, կա սանդղակ, որից ներքեւ չեմ համաձայնվի նկարահանվել: Գումարն ինձ համար երբեք առաջնային չի եղել, այլապես թատրոնում չէի աշխատի: Իսկ սերիալներում գիտեք գումարը, ե՞րբ խնդիր դարձավ, այն ժամանակ, երբ ոլորտ եկան ոչ պրոֆեսիոնալ դերասաններ ու նրանց վարձատրեցին այնքան գումար, որի դիմաց հաստատ դերասանը չի համաձայնվի աշխատել: Չի կարելի պրոֆեսիոնալ դերասանին ու չդերասանին վարձատրել նույնքան գումար: Ցավոք, հիմա մեր շատ պրոֆեսիոնալ դերասաններ համաձայնվում են ցածր աշխատավարձով նկարահանվել, որից հետո մրցակցային դաշտը ընկնում է:

- Աստղիկ, կա՞ մի բան, որը որպես մասնագետ Ձեզ վիրավորում է:

- Այո, երբ ամեն մեկը դառնում է դերասան, դա վիրավորում է ինձ, ու վիրավորում է յուրաքանրյուր պրոֆեսիոնալ եւ իսկապես մասնագիտությամբ դերասանի: Ես մինչ օրս շարունակում եմ սովորել, Փառք Աստծո, Նարինե Մալյանի հետ եմ աշխատում, ումից անվերջ սովորելու տեղ կա: Դերասանի մասնագիտությունը այսօր շատ է հասարակացել, ցավոք, այսօր կարելի է անգամ թատրոնում տեսնել չդերասանների, որը բացառվում է մեր թատրոնում: Վատ է, երբ մեկ-երկու ոչ պրոֆեսիոնալ դերասանները ստվեր են գցում ճանաչում ունեցող թատրոնների վրա:

-Աստղիկ, ինչպես նշեցիք, ընտանիքի մարդ եք, կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

- Ընտանիքս ամեն ինչից վեր է ինձ համար, դա իմ կյանքի ամենահրաշալի կետն է: Ամուսինս իմ 15 տարվա մտերիմ ընկերն է, որից 8-ը ամուսնացած ենք: Շատերն անգամ չեն հավատում, որ այդքան երկար տարիներ միասին ենք, քանի որ մեր հարաբերությունները հրաշալի են: Իրականում ուրախ եմ, որ երկար տարիներ մտերիմ ընկերներ ենք եղել ու հետո է ծնվել սերը, քանի որ այսպես մենք իրար հասկանում ենք առանց որեւէ խոչընդոտների: Ամուսինս համակարգչային օպերատոր է, բայց մեծանալով արվեստագետների ընտանիքում, շատ է սիրում արվեստն ու այդ առումով էլ է կիսում իմ մտքերը: Մենք մեկ աղջիկ ունենք, ով հայրիկի ու մի փոքր էլ իմ գեների ուժով հրաշալի նկարում է, միաժամանակ` շատ լավ պարում է, ուզում է պարուհի դառնալ: Առջեւում ուզում եմ մեր ընտանիքը համալրվի, երեք երեխա ունենալու մասին եմ մտածում. Հուսամ` Աստված մեզ կրկին երեխա կպարգեւի:

-Ամուսինը Ձեր մասնագիտության հետ կապված ի՞նձ վերաբերմունք ունի:

- Փառք Աստծո` ադեկվատ առողջ մտածելակերպով ամուսին ունեմ, նա երբեք մասնագիտությանս դեմ չի եղել: Մենք վստահում ենք իրար, խանդը մեր ընտանիքում տեղ չունի: Ես պատճառ էլ չեմ տալիս խանդելու, քանի որ որպես դերասանուհի ունեմ որոշումներ` օրինակ, չեմ խաղում բաց տեսարաններում:

-Դա սկզբո՞ւնք է Ձեզ համար:

- Ավելի շատ բնավորություն: Գուցե այդ առումով ես այնքան էլ լավ դերասանուհի չեմ, քանի որ ասում են` եթե ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն յուրաքանչյուր դեր պետք է խաղաս: Ինչեւէ, ես ուղղակի չեմ կարող բաց ու անբարո տեսարաններում նկարահանվել: Նաեւ բնավորություն ունեմ` երբեք գլխավոր ու երկրորդական դերերի համար չեմ պայքարի, դա ինձ համար անգամ ծիծաղելի է: Գուցե մասնագիտությանս ֆանատիկորեն չեմ վերաբերվում: Այո, սա ուղղակի իմ սիրելի աշխատանքն է, բայց հանուն այդ աշխատանքի հաստատ չեմ հրաժարվի ինձ համար թանկ բաներից, կամ չեմ դավաճանի մարդկային տեսակս: Փոխարենը` պատրաստ եմ ամեն ինչ անել` հանուն սիրելիներիս:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%