Մենք պետք է կանգնեցնենք «Բորուսիային». Թոմաս Մյուլեր
СПОРТՄենք պետք է կանգնեցնենք դորտմունդցիներին. այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ով կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնության համար իրենց մրցակից կարող է լինել:
Նշենք, որ նոր մրցաշրջանի 4 տուրի արդյունքում երկու թիմերն էլ գրանցել են հարյուր տոկոսանոց արդյունք և իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր:
«Բորուսիան» ցանկանում է կրկին առաջ սլանալ: Դա լավ է ազգային առաջնության համար, սակայն «Բավարիայի» նկատմամբ ճնշումը մի փոքր ավելանում է: Նրանք շատ են ցանկանում հաղթել և ակնհայտ է, որ հենց դրան էլ տրամադրված են: Ներկայիս «Բորուսիան» կարող է Բունդեսլիգայի չեմպիոնությանը հավակնել, այդ պատճառով էլ մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
3
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...
4
Почему США так спешат? «Паст»
5
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?



