Լավրովը ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ Լավրովի ավանդական աշխատանքային հանդիպումը անցել է նոյեմբերի 25-ին Մոսկվայում, հանդիպմանը ներկա էին նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կազմակերպության շրջանակում այս տարվա աշխատանքների արդյունքները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության թեմաները, այդ թվում Երեւանում 2016-ի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



