Բելառուսը պլանավորում է ադրբեջանական նավթի վերամշակում սկսել
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսը շահագրգռված է իր ձեռնարկություններում ադրբեջանական նավթի վերամշակմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Դեռեւս ԽՍՀՄ տարիներից մեր հանրապետությունը զարգացած նավթաքիմիական համալիր է տնօրինում: Այդ ձեռնարկությունները տեխնոլոգիական բարձր մակարդակով, նավթի խորը վերամշակմամբ եւ նավթամթերքի որակով են բնութագրվում: Արտաքին շուկայում իրացվում է բելառուսական նավթաքիմիայի 70 տոկոսից ավելին: Ուստի մեր գործարաններում ադրբեջանական նավթի վերամշակումը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաեւ ընդգծել է, որ համանման աշխատանքի կազմակերպումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել քիմիական ճյուղում երկրների փոխգործակցությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



