Երասխ-Երեւան ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 30-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 90 GG 690 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Ջ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղեւորներ՝ 28-ամյա Հ. Հ.-ն եւ 28-ամյա Ա. Ս.-ն տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



