Արփինե Հովհաննիսյանը խոսել է խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունների դերի բարձրացման մասին
ОБЩЕСТВОԽորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո Հայաստանում էականորեն կբարձրանա կուսակցությունների դերը: ՀՀԿ համագումարի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Քաղաքական դաշտը պիտի ինքն իր ներսում գտնի ներուժ, որպեսզի փոփոխությունների ենթարկվի: Դրա համար որպես արտաքին ազդակներ կարող են ծառայել այն նոր պայմանները կամ իրողությունները, այդ թվում նաև իրավական փոփոխությունների տեսքով, որոնք մենք առաջարկելու ենք պահանջների տեսքով, միևնույն ժամանակ կուսակցությունների ներսում գեներացվող փոփոխությունները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Նախարարն անդրադարձավ ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ընդգծելով, որ այն հանրության բոլոր շերտերին ուղղված հստակ ազդակ էր և ուղերձ: «Դա ուղերձ էր այն մասին, որ շարունակվում է բարեփոխումների ընթացքը և սկիզբ է դրվում նոր մոտեցումների, իսկ այդ նոր մոտեցումներին որոշակի առումով հարմարվելու և ադապտացվելու խնդիր ունեն բոլորը»,- ասաց Հովհաննիսյանը:



