15 բան, որ մեզ ավելի հիմար են դարձնում
ЛАЙФInchUzem.am- ը գրում է.
1. Ռեալիթի-շոուի դիտում: Ավստրիացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որի մասնակիցներին առաջարկվել է նայել ռեալիթի-շոու, ապա անմիջապես հետո հանձնել գիտելիքների մակարդակը ստուգող թեստ: Այն մասնակիցները, ովքեր դիտել էին ռեալիթի-շոուն ավելի վատ առաջադրանքը կատարեցին, քան նրանք, ովքեր չէին դիտել:
2. Շաքարավազ: Շաքարավազի 6 ամսից ավել անդադար օգտագործումը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, վատացնում հիշողությունը և սովորելու կարողությունը: (Կալիֆոռնիայի համալսարան):
3. Մի քանի գործողությունների կատարումը միաժամանակ: Այն մարդիկ, ովքեր սովոր են միաժամանակ մի քանի էլեկտրոնային գործողություններ կատարել դժվար են կենտրոնանում, չեն կարողանում կառավարել իրենց հիշողությունը և մեխանիկորեն մի գործից անցում են կատարում մյուսին (Ստենֆորդի համալսարան):
4. Մաստակ: Ծամոնի օգտագործումը վատացնում է կարճատև հիշողությունը, հատկապես ազդում է հետևողականության և տարբերակող մասերին (Կարդիվյան համալսարան):
5 Գիրացում: Կենյան համալսարանը ուսումնասիրել է գիրությամբ տառապող 100 մարդկանց մինչև այն պահը, երբ վիտահատել են՝ նրանց ստամոքսը փոքրացնելով: Պարզվել է, որ նախքան վիրահատությունը, նրանց հիշողությունը գտնվել է ավելի ցածր մակարդակում: Սակայն վիրահատությունից 12 ամիս անց, նրանց թեստերի արդյունքները գնալով լավացել են, և հասել են հասուն մարդու մակարդակին:
6. Քնի ռիթմի խանգարումներ: Բերքլի քաղաքի գիտնականները մեկ ամսվա ընթացքում փոփոխել են գորշամկների քնի ռիթմը 3 օրը մեկ: Այդյունքում պարզվել է, որ գորշամկների մոտ 50%-ի քիչ նեյրոն արտադրվում, քան սովորական քնի ժամանակ:
7. Ֆտոր: Գիտնականները պարզել են, որ այն երեխաները, որոնք բնակվում են ֆտորի առավել քանակությամբ գոտիներում, IQ-ի մակարդակ ավելի ցածր է, քան մյուս երեխաներինը: Ֆտոր առկա է հիմնականում խմելու ջրերում:
8. Խորհրդակցում: Ժամանակակից աշխարհում խորհրդակցությունը համարվում է արդյունավետ աշխատանքի անբաժանելի մասը: Սակայն Վիրժինիայի քոլեջի գիտնականները բացահայտել են, որ խմբային խորհրդակցությունները, հատկապես կանանց մոտ, իջեցնում են մտավոր կարողությունները՝ անկախ հավաքույթի բնույթից:
9. Մանուկ հասակում բռնության ենթարկվելը (պատիժները): Հետազոտությունները ցույց են տվել, որ 5% մտավոր հետամնացության պատճառ են դառնում մանուկ տարիքում ֆիզիկական ուժի կիրառումը: Նման տեսակ պատժամիջոցները պատճառ են դառնում մտավոր հետամնացության և այլ մտավոր հիվանդությունների (Մանիտոբիի համալսարան):
10. PowerPoint-ի պրեզենտացիաները: ԱՄՆ-ի բանակի հրամանատարների հավաստմամբ՝ PowerPoint-ի ծրագրերը մարդկանց ավելի տհաս են դարձնում: Microsoft-ի ծրագիրը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ մտածեն, կշռադատեն կամ վերլուծեն:
11. Ծխելը: Մյուս վնասակար խնդիրներից զատ՝ նվազեցնում է Ձեր IQ-ն, իսկ աշակերտների մոտ նաև առաջադիմությունն է պակասում (Միչիգանի համալսարան):
12. Սթրես: Սթրեսային վիճակները ուղեղի աշխատանքի խանգարումներ առաջացնում և դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը: Սթրեսային վիճակում Դուք դժվարանում եք հիշել և փոխանցել որևէ տեղեկություն:
13. Քնաբերներ և անտիդեպրեսանտներ: Այս հաբերի շարունակական օգտագործումը շատ վտանգավոր է: Դրանք կարող են նույնիսկ հիշողության կորստի (ամնեզիայի) պատճառ դառնալ:
14. Յոդի պակաս: Մեր օրգանիզմը պահանջ է զգում որոշակի քանակությամբ յոդի: Շատ կարևոր է, որ յոդը մեր օրգանիզմում լինի մինչև նույնիսկ մեր ծնվելը: Օրգանիզմում յոդի պակասը կարող է առաջագնել մի շարք առողջական խնդիրներ ՝ հատկապես գլխուղեղի հետ կապված: Մեծ մարդու մոտ յոդի պակասը կարող է առաջացնել IQ-ի վատթարացման:
15. Մարիխուանա: Վաղ հասակի այս խոտի օգտագործումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Նույնիսկ դադարման դեպքում էլ՝ գլխուղեղի ֆունկցիաներից շատերը կարող են առհասարակ չվերականգնվել:



