Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքական հենարանով վարչապետն առավել վստահ կգործի

ИНТЕРВЬЮ

Հարցազրույց Գառնիկ Իսագուլյանի հետ.

– Պարոն Իսագուլյան, վարչապետ Կա­րեն Կարապետյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցու­թյանն անդամակցելու համար: Դա ինչո՞վ էր պայմանավորված, կա՞ր դրա անհրաժեշ­տությունը:

– Որևէ քաղաքական կուսակցության ան­դամագրվելը, նոր կուսակցություն ստեղծելը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու իրավունքն է, այդ թվում նաև` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Եվ եթե նա որոշել է անդամակցել այդ կուսակցու­ թյանը, ապա որևէ մեկը դրան առարկելու իրավունք չունի: Որևէ արտառոց և տարօրի­ նակ բան ես չեմ տեսնում:

– Այն խնդիրների առավել արդյունավետ կատարման համար, որոնք վարչապետը դրել էր իր առջև, չկա՞ր դրա անհրաժեշտու­թյունը:

– Բնականաբար ցան­կացած կառավարու­թյուն պետք է ունենա քաղաքական հենարան: Սա ևս ճշմարտություն է: Նպատակահարմար է համարվել, որ այդ հենա­րանը լինի Հանրապե­տական կուսակցությու­նը: Բացի այդ, հանրա­պետության նախագահ Սերժ Սարգսյանը, երբ անդրադառնում էր Հա­յաստանում սպասվելիք փոփոխություններին, ակնարկ էր արել, որ լուրջ փոփոխությունների կարիք ունի նաև հենց հանրապետական կու­սակցությունը: Եվ կարծում եմ, որ այս թեմայով քննարկումը եղել է նաև Կարեն Կարապետյա­նի հետ նրան վարչապետ նշանակելու նախա­շեմին: Եվ չի բացառվում, որ այդ փոփոխու­թյունների սկիզբը պայմանավորված է նաև նրանով, որ Հանրապետական կուսակցությու­նը կարիք ունի նոր, թարմ ներարկումների` նոր մտածողության մարդկանց տեսքով:

– Իսկ ինչ–որ բան կփոխվի՞ վարչապետի գործունեության մեջ. այժմ ի՞նչ կարող է անել, որ նախկինում չէր կարող: Նկատի ունեմ կկարողանա՞ առավել արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ, օլիգար­խիկ համակարգի դեմ …

– Ես չգիտեմ, թե ծրագրային ինչպիսի հստակ խնդիրներ պետք է իրականացնի Կարեն Կարապետյանը Ձեր նշած առումներով: Բայց նրա անդամագ­րումը հանրապետա­կան կուսակցությանը, որն այսօր իշխող քա­ղաքական ուժն է, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, որի ներկայացուցիչն է նաև հանրապետության նախագահը, կնշանակի, որ վարչապետը ուղղակի նաև կարող է մաս­նակցել հանրապետական կուսակցության խորհրդի նիստերին և այս կուսակցության ներսում տեղի ունեցող այլ միջոցառումներին ու հստակ ասել իր տեսակետը, դրանք կյան­քի կոչել նաև հենց կուսակցության շնորհիվ: Այդ առումով, բնականաբար, նրա գործունե­ության դաշտը լայնանում է:

– Իսկ դիմադրության չի՞ հանդիպի կու­սակցության որոշ անդամների կողմից, երբ արդեն դիմի կտրուկ քայլերի:

– Ելնելով կանխավարկածից` ես կարծում եմ, որ այս կարգի հարցերը նրա հետ քննարկ­վել են ՀՀ նախագահի հետ: Եվ չի բացառվում, որ հենց ՀՀ նախագահի ցանկությունն է նաև թարմություն մտցնել կուսակցության մեջ և այնտեղ ընթացող քննարկումները և այլ կարգի շատ խնդիրներ որակական առումով փոխել: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ հանրապետության նախագահի կողմից դի­ մադրություն չի լինի, իսկ նա բավականին մեծ ազդեցություն ունի կուսակցության ներսում: Այնպես որ, եթե ամեն ինչ համաձայնեցվում է հանրապետության նախագահի հետ, ապա որևէ խոչընդոտ չի կարող լինել:

– Մի խոսքով` կարծում եք, որ կառավա­րության գործունեությունն ավելի արդյու­նավետ կլինի:

– Այո: Այն առումով, որ ստեղծվում է քաղա­քական հենարան, ստեղծվում է մի դաշտ, որտեղ վարչապետը կարող է հանդես գալ և իր թեզերն առաջարկել: Իսկ կուսակցության ան­դամներն արդեն կառավարության ձեռնարկ­ները կդիտեն որպես կուսակցության խնդիր ու ամեն կերպ կաջակցեն դրանց իրակա­նացմանը:

– Այսինքն` լավ կլինի բոլորիս համար, նաև` երկրի համար:

– Ես համենայն դեպս նման լավատեսա­կան տրամադրություն ունեմ: Կարծում եմ, որ վարչապետի քայլը ոչ թե կվատացնի, այլ մի­ անշանակ շատ ավելի կլավացնի թե՛ կառա­ վարության գործունեությունը, թե՛ հենց Հան­րապետական կուսակցության ներսում եղող գործընթացները: Երկար ժամանակ, եթե նոր մարդիկ, ակտիվ ու ազդեցիկ մարդիկ չեն անդամակցում կուսակցություններին, վեր­ ջիններս կարծրանում են: Մի բան, որի բացասական հետևանքներն անվիճելի են:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян