Ի դեմս Միկայի` ճաշակով երգիչ ենք ունենալու. Արամ MP3
ВИДЕОLife.panorama.am-ը գրում է.
Օրերս Արամ MP3-ն ու Միկան ներկայացրին իրենց համատեղ` «Time to Dance» տեսահոլովակը, որը լսելիս միանգամից պարելու ցանկություն է առաջանում: Երգն ու տեսահոլովակը հենց այս նպատակով էլ ստեղծվել են, այս մասին Life.panorama.am-ին պատմել է Արամ MP3-ը:
«Նախ պետք է ասեմ, որ երգը արդեն կես տարի էր, ինչ կար, պրեմիերան կայացել էր իմ մենահամերգին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով տեսահոլովակն էր ուշանում: Համագործակցության առաջարկը եղել է Միկայի կողմից, երկուսով որոշեցինք թողարկել մի երգ, որը լավ տրամադրություն ու դրական լիցքեր կհաղորդեր մարդկանց: Ի դեպ` ասեմ, որ երբ սկզբում առաջարկը եղավ, մտածում էինք, թե ինչ արդյունք կլինի, ինչպե՞ս կկայանա մեր ձայների համադրումը, սակայն ուրախ եմ, որ Միկայի նման տաղանդավոր տղայի հետ աշխատեցի: Նա հիմա անցումային տարիքում է, գուցե մի որոշ ժամանակ չերգի, բայց վստահ եմ` ապագայում, ի դեմս Միկայի, շատ հետաքրքիր մտածող ու ճաշակով երգիչ ենք ունենալու»,- նշեց Արամն ու խոսեց տեսահոլովակից.
«Տեսահոլովակի ռեժիսորն է Արման Սարգսյանը, գրաֆիկական մոնտաժն իրականացրել է Արամայիս Հայրապետյանը. Նրանց հետ համագործակցությունը առաջին անգամ չէ, ուստի իրար լավ ենք հասկանում: Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է Սոնա Եսայանի պարային ստուդիան»:
Թե ինչու Արամը չի նկարահանվել տեսահոլովակում, պատասխանեց.
«Տեսահոլովակում ես չեմ նկարահնվել, քանի որ այդ ժամանակ երկրում չէի: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանք է ստացվել. սա լուրջ սյուժետային հիմք չունեցող տեսահոլովակ է, քանի որ երգն ուղղակի շատ ռիթմիկ ու պարային է, որի հիմնական նպատակն է` սիրվի ու լսելի լինի մարդկանց կողմից: Գուցե այն ավելի տարածում ունենա ռադիոներով ու ակումբներում»:
Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



