Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման աստիճանից է կախված իշխանափոխության հնարավորությունը

ИНТЕРВЬЮ

2017 թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր է մի շարք դաշինքներ ձևավորվեն։ Այս մասին են փաստում մի շարք կուսակցությունների կողմից կա­տարված նախնական հայտարարությունները։ Հնարավոր համագործակցության վերաբերյալ Past.am-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, լուրեր կան, որ նոր խորհրդարանական ընտրություննե­րում դուք դաշինքով հանդես կգաք, բայց մինչ Վանաձորի և Գյումրու ՏԻՄ ընտրու­թյունները դեմ էիք նման քայլերին, ի՞նչն է հիմա փոխվել։

– Ոչինչ չի փոխվել, «Քաղաքացիական պայմանագիրը» նույնիսկ Վանաձո­րի և Գյումրու ընտրություններից առաջ էր հայտարարել, որ պատրաստվում է մեկ ընդ­դիմություն ձևավորելու շուրջ բանակցու­թյուններ և քննարկումներ սկսել այն ուժերի հետ, որոնք շահագրգռված կլինեն նման ֆորմատների ձևավորմանը և պատրաստ կլինեն նման ձևաչափերի գնալ։ Այն ժամա­նակ մենք Գյումրիում «ԳԱԼԱ» կուսակցությանը առաջարկեցինք ընտրություններին մաս­նակցել դաշինքով՝ հետագայում մեկ կուսակցության, մեկ քաղաքական ուժի մեջ միա­վորվելու հեռանկարով։ Հիմա այդ նույն տրա­մաբանությամբ մենք շարունակում ենք մեր քաղաքականությունը և շփումներ ունենք որոշ քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու, թե ի վերջո, ինչ ֆորմատով ենք մասնակցելու ընտրություններին։

– Արդեն որոշե՞լ եք, թե որ կուսակցության կամ կուսակցությունների հետ կհամագործակցեք:

– Հիմա որոշ ուժերի հետ շփումներ կան, բայց դրանց հետ գործնական և որոշակի արդյունք դեռևս չունենք։ Պարզապես շփում­ներ են հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Ֆորմատները և անունները հայտ­նի կդառնան, երբ որ դրանք միս ու արյուն ստանան։

– «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն հանդես գալու դեպքում չի՞ կա­րողանա ապահովել իրեն անհրաժեշտ մանդատների թիվը խորհրդարանում։

– «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է ցանկացած կերպով պայքարե­լու իշխանափոխության համար։ Հիմա քննարկվում են բոլոր արդյունավետ տարբե­րակները, որպեսզի այդ հնարավորություննե­րը է'լ ավելի մեծանան։ Մենք հայտարա­րել ենք, որ իշխանափոխությունը Հայաստա­նում հնարավոր է այն դեպքում, երբ ձևավոր­վի մեկ միասնական ընդդիմադիր ուժ՝ իր ինստիտուցիոնալ բոլոր օղակներով ու կա­ռույցներով։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։ Մենք այս բոլոր ուղղություններով մեր աշխա­տանքը շարունակում ենք և փորձում ենք պայքարի ավելի արդյունավետ միջոցներ գտնել։

– Իսկ մտավախություն չունե՞ք, որ կա­րող է այնպես լինել, որ ձեզ օգնելու փոխա­րեն նաև խանգարեն։

– Մենք մեր բոլոր շփումների ժամանակ նախկինում դաշինքային տրամաբանության բոլոր խնդիրները հաշվի ենք առնում, փոր­ձում ենք այնպիսի մթնոլորտ ձևավո­րել և հնարավոր համագործակցության մա­սին խոսակցություններն ու պայմանավոր­վածությունները այնպես տանել, որպեսզի բացառենք նախկինում այլ քաղաքական ուժերի կողմից թույլ տրված սխալները։ Իհարկե, դրա հնարավորությունը կա, բայց այսպես մենք կփորձենք մաքսիմալ նվազա­գույնի հասցնել դրանք։

– Դուք գնում եք իշխանափոխության, համոզվա՞ծ եք, որ դրան կհասնեք։

– Գիտեք, այն ուժը, որը չի ձգտում իշխա­նափոխության և պարզապես մասնակցում է մասնակցության համար, գոյություն ունենա­լու իրավունք չունի։ Իհարկե, ցանկացած քաղաքական ուժ փորձում է առավելագույնը ստանալ տվյալ ժամանակահատվածում, թեև իր կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերում ունենալով նաև իշխանափոխու­թյան ծրագիրը։ Հիմա որքանով մեզ կհաջող­վի հասնել իշխանափոխության կետին, այդ մասին մենք կհայտարարենք ավելի ուշ։ Մեր կողմից հռչակված ինստիտուցիոնալ ընդդի­մության կայացման աստիճանից է կախված իշխանափոխության հնարավորությունը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула