Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեշչենկոյի հետ. աշխարհի գավաթի խաղարկություն
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կիսեց միավոր աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի մրցակիցը Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոն է: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 35-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի: Շախմատիստները ևս մեկ պարտիան կանցկացնեն նաև սեպտեմբերի 15-ին, որտեղ Արոնյանը կխաղա սպիտակներով:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: