Մելբուռնում 6 մարդ է մահացել «ամպրոպային ասթմայից»
ОБЩЕСТВОՄելբուռնում առնվազն 6 մարդ է մահացել հազվագյուտ հիվանդությունից, որը հայտնի է «ամպրոպային ասթմա» անվանումով: Եվս 5 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդանոցում գտնվող 12 հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:
BBC-ի հաղորդմամբ՝ ուժեղ քամիներն ու ամպրոպներն Ավստրալիայի այս շրջանում որոմի ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայի բռնկում են առաջացրել: Անցած երկու օրերին ավելի քան 8.5 հազար մարդ է դիմել բժշկի՝ բողոքելով շնչահեղձության նոպաներից:
«Ամպրոպային ասթման» ի հայտ է գալիս գարնանը, երբ որոմի ծաղկափոշին տարածվում է եւ հայտնվում մարդու շնչուղիներում՝ հազ եւ շնչահեղձություն առաջացնելով:
«Ամպրոպային ասթմայի» առաջին դեպքը Մելբուռնում արձանագրվել է 1987 թվականին, դրանից հետո այն նկատվել է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրիտանիայում եւ Իտալիայում:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



