Հռոմի Պապը չի բացառել, որ Իտալիան կարող է ԻՊ գրոհայինների թիրախ դառնալ
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը չի բացառել, որ Իտալիայի մայրաքաղաքը կարող է «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախ դառնալ, որոնք հնարավորություն ունեն ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա։ Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է «Ռենենսասնի ռադիո»-ին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանն այն է, որ Սիցիլիայից 400 կմ հեռավորության վրա գտնվում է ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ ահաբեկչական խմբավորում։ Այդ կապակցությամբ կա ներթափանցման վտանգ»,- ասել է նա։
Հարցին, թե կարող է արդյոք Հռոմը ահաբեկիչների թիրախ դառնալ, Ֆրանցիսկոսը հաստատական պատասխան է տվել. «Այո, ոչ ոք չի ասում, որ Հռոմը չի ենթարկվում այդ սպառնալիքին։ Բայց կարելի է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



