Սանթոսի մարզիչը ցանկանում է ձեռք բերել Շվայնշտայգերին
СПОРТԲրազիլական «Սանթոսի» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորն ընդգծել է, որ իր ակումբը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայշտայգերի ծառայություններով, տեղեկացնում է «UOL»-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վստահությունը չի վայելում և տեղ չունի անգամ թիմի հայտացուցակում:
Ավելի վաղ, «Կարմիր սատանաները» տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր էին առաջարկել Շվայնշտայգերին, որը նախատեսված էր լինելու մինչև 2018 թվականը:
«Այդ տեղափոխությունը կցնցեր աշխարհը: Ինձ պետք է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, որին չեն օգտագործում ամբողջ ներուժով: Դա իմ նախաձեռնությունն է, բայց պաշտոնական հարցում դեռ չի եղել ակումբին», - ասել է Դորիվալ Ժունիորը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



