Համբուրգում հրկիզել են ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովի անցկացման շենքը
ОБЩЕСТВОԳերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հրկիզել են Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող ցուցասրահի այն շենքը, ուր երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում պետք է անցկացվի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը։
Միջադեպը գրանցվել է շաբաթ երեկոյան։ Ականատեսների խոսքերով՝ մի քանի տասնյակ անձինք հրկիզել են շենքի մուտքերից մեկը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող արգելապատնեշներն ու աղբամանները։
Ոչ ոք չի տուժել, սակայն շենքին հասցված վնասի չափը համարվում է զգալի։ Ներկա դրությամբ տարվում է հետաքննություն՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ կասկածներ կան, որ հրկիզումը կապված է դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում ԵԱՀԿ-ի առաջիկա գագաթնաժողովի անցկացման հետ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



