Հալեպում 40-ից ավելի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը
ОБЩЕСТВОՀալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում Է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:
Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել Է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:
Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել Է հազարի:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



