Ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը
СПОРТԱվարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մասնակցում էր 80 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Վանաձորից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահը նոր նախաձեռնությունով է հանդես եկել. այսուհետև յուրաքանչյուր խոշոր մրցաշարում լավագույն ճանաչված մարզիկը կպարգևատրվի նրա կողմից: Այս առաջնությունում «Լավագույն մար զիկ» կոչմանն արժանացավ Ալլա Պողոսյանը՝ արժանանալով դրամական պարգևի: Ալլա Պողոսյանը, խոցելով 410,7 միավոր, ճանաչվեց հաղթող և լրացրեց Հայաստանի սպորտի վարպետի նորմա:
Հայաստանի հրաձգության առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ այս տարի անցկացվեց դոպինգ-թեստ: ՀՀՖ գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանի կողմից առաջատար մարզիկները պարգևատրվեցին Գարեգին Նժդեհի գրքերով, որպեսզի լավ սերտեն հայոց պատմությունը և լցվեն հաղթական ոգով:
Մարզական բարձր կոչումների արժանացան նորմաներ լրացրած մարզիկները, վկայականները հանձնելու պատիվը տրվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին: Միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ շնորհվեցին Հայկ Բաբայանին և Սուրեն Բերյանին, ՀՀ սպորտի վարպետի վկայականներ շնորհվեցին Գոհար Հարությունյանին և Վրեժ Թորոսյանին, ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի վկայականներ շնորհվեցին Աստղիկ Մխիթարյանին, Շուշան Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովհաննես Աբրահամյանին և Հովհաննես Մարգարյանին:
Հաղթող մարզիկներն արժանացան դիպլոմների, մեդալների և դրամական պարգևների: Պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: