«Բորուսիայի» պաշտոնական կայք. Հենրիխ Մխիթարյանն է «առանցքային ֆիգուրը»
СПОРТԲունդեսլիգայում ռեկորդային գերհաջող մեկնարկից հետո Դորտմունդի «Բորուսիան» անդրադարձել է Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաջող խաղի պատճառներին՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որակելով «առանցքային ֆիգուր»։
«Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բոլորից շատ է հարված կատարել դարպասին եւ արդեն դարձել է երեք գոլի հեղինակ՝ չորս խաղում խփելով նույնքան գնդակ, որքան անցած մրցաշրջանի 28 հանդիպումներում։ Բոլոր մրցաշարերում Մխիթարյանն արդեն խփել է 9 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում»,- գրում է bvb.de-ն։
Գերմանիայի առաջնության առաջին չորս տուրերում տանելով նույնքան հաղթանակ՝ «Բորուսիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Դորտմունդյան թիմը գոլերի տարբերությամբ գերազանցում է Մյունխենի «Բավարիային»։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



