Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հրաշալի ընտանիքը BlogNew.am-ի նոր ֆոտոշարքում

ФОТО

Bravo.am-ը գրում է.

Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների,  երջանկության ու երազանքների մասին BlogNews.am-ը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:

 

- Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
 
- Ամենաշատը վիրավորվում եմ, երբ  հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
 
- Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում: 
 
- Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:


 
- Մրցելույթ, ծանրաձող, մոտեցման մեկնարկի ազդանշան: Ի՞նչ եքզգում այդ պահին: 
 
- Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, աչքիս առաջ իմ ժողովուրդն է լինում, մի պահ մտովի պատկերացնում եմ հեռուստաէկրանների առջև նստած իմ հաղթանակին սպասող հազարավոր հայրենակիցներիս: Միակ բանը, որ մտածում եմ այդ պահին, ինձ վստահող ու հավատացող մարդկանց սպասումներն արդարացնելն է:
 
- Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական  ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է:  Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
 
- Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:
 
- Ձեր ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, ևս ծանրամարտիկ է, սակայնհիմա մարզչական գործունեությամբ է զբաղված: Դուք՝ օլիմպիականմեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն. Ձեր ընտանեկան հարաբերությունների վրա այս  հանգամանքը չի՞ անդրադառնում:
 
- Այո՛, ես  ավելի բարձրակարգ մարզիկ եմ: Սակայն մեր ընտանեկան հարաբերություններում սա բոլորովին ոչ մի նշանակություն չունի: Մեր ընտանիքում ես կին եմ ու մայր, իսկ ամուսինս էլ, ինչպես բոլոր հայ ընտանիքներում, տան գլուխն ու ղեկավարը: Սակայն այն, որ երկուսս էլ մի բնագավառից ենք, ունենք հետաքրքրությունների նույն շրջանակը, չի կարող տեղ չունենալ մեր առօրյայում: Իմ ամուսինն իմ առաջին խորհրդատուն է, նա էլ շատ լավ մարզիչ է և ունի  սան, ով Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Արփինե Դալալյանի մասին է խոսքը: Իսկ մասնագիտական առումով նա ինձ միայն օգնում է, միշտ շատ դիպուկ ու կոնկրետ խորհուրդներ է տալիս: Երբ ընկճվում եմ, ասում է՝ վերջ, անցանք, էդ դիր մի կողմ, դա արդեն անցած-գնացած է, ու միայն առաջ նայիր:


 
- Ձեզ հաճախ են ընդգրկում աշխարհի ամենագեղեցիկ մարզուհիներիցուցակներում: Ու իսկապես, նման մարզաձևում լինել և մնալ այսչափկանացի՝ բարդ չէ՞:
 
- Կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում: Այո՛, ես լավ գիտեմ, որ ծանրամարտ ասելով՝ ցանկացած մարդ պատկերացնում է տղամարդավայել կին: Այդ իսկ պատճառով ամեն ինչ անում եմ այս կարծրացած կարծիքը վերացնելու համար: Դիմահարդարում, մատնահարդարում. մրցելույթներից առաջ այս ամենը ևս չի վրիպում իմ ուշադրությունից: Վերջիվերջո, կինը պետք է կանացի լինի ցանկացած պարագայում:

 
- Կանացի թուլություններ. շա՞տ են.
 
- Շատ են: Հատկապես խոհանոցն եմ շատ սիրում: Սիրում եմ պատրաստել ընտանիքիս համար, ուրախանում եմ, երբ ինչ-որ բան եմ պատրաստում, ու ամուսինս հավանում է: Հաճախ, երբ մրցումների եմ լինում արտասահմանում, եթե ինչ-որ հետաքրքիր աղցան եմ տեսնում, անպայման պարզում եմ բաղադրությունն ու վերադառնալուն պես պատրաստում եմ ամուսնուս համար: Առհասարակ, Տարոնը շատ է հավանում հատկապես աղցաններս:


 
- Մեծ սպորտ, ընտանիք, երեխա, մարզասրահ... Ինչպե՞ս եք հասցնում։
 
- Երեխայիս ծնվելուց հետո մի պահ շատ դժվար փուլ էր իմ կյանքում: Մարզումներից հետո ուժասպառ վերադառնում էի տուն ու այլևս ուժ չէի ունենում երեխայով զբաղվելու համար: Մեղավոր էի ինձ զգում, ու չգիտեի ոնց անել, որ և՛ երեխային բավարար ժամանակ հատկացնեմ, և՛ մարզումներին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել: Աշոտս մեծ տղա է, մանկապարտեզ է հաճախում, ու ամեն անգամ, երբ պիտի թողնեմ նրան մանկապարտեզում ու գնամ մարզասրահ, զգուշացնում է ինձ, որ առանց իրեն հանկարծ «հեռու գործի տեղ» չգնամ: Եվ երբ ասում եմ, որ գնում եմ մարզասրահ ու շատ շուտ վերադառնալու եմ իր հետևից, խաղաղվում է ու ներս է մտնում: Միշտ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է նման բան ասում:


 

Շարունակությունը՝ այստեղ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%