Պուտինը չի մեկնի Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը
ОБЩЕСТВОՌԴ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել Է, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի մեկնի կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը: Պեսկովը հայտնել Է, որ սգո արարողությանը Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Վլադիմիր Պուտինի օրակարգը բավականաչափ լարված Է: Ընթանում Է Դաշնային ժողովին ուղերձի պատրաստումը: Դա տարվա գլխավոր միջոցառումներից մեկն Է նախագահի աշխատանքային գրաֆիկում: Ուստի այս պատճառով Ռուսաստանը կներկայացվի ոչ թե բարձրագույն, այլ բարձր մակարդակով»,- լրագրողներին հայտնել Է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահն ուղերձով Դաշնային ժողովին կդիմի դեկեմբերի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



